հայկական եկեղեցի Ահվազում From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Մեսրոպ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Ահվազ քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Շահիդ Մոսթաֆայի փողոցի վրա՝ Մոսալլա մետրոկայարանից 1 կմ հեռավորության վրա։ Քաղաքի քրիստոնեական երեք կառույցներից մեկն է՝ բողոքական և կաթոլիկ եկեղեցիների հետ[1]։
Սուրբ Մեսրոպ եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու գմբեթներ | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Ահվազ |
Թեմ | Սպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Կառուցման ավարտ | 1968 |
Գմբեթ | 2 հատ |
Շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած բռնագաղթից հետո Իրանի կենտրոնական նահանգներում հազարավոր հայեր են հաստատվում։ Մայրաքաղաք Սպահանից ոչ հեռու՝ Չհարմահալ և Բախտիարի նահանգի տարածքում, հայերը հիմնականում բնակվել են գյուղական բնակավայրերում։ 20-րդ դարի ընթացքում նրանց մեծ մասը տեղափոխել է Թեհրան, Սպահան և Ահվազ։ Վերջինս գտնվում է Խուզեսթանի նահանգում՝ Պարսից ծոցի ափին, հանդիսանում է իրանական կարևոր նավահանգիստներից մեկը։ Տեղի հայերը 1968 թվականին հիմնադրում են սուրբ Մեսրոպ եկեղեցին, ապա նաև՝ հայոց եկեղեցադպրոցական հոգաբարձությունը՝ Սպահանի թեմի վերահսկողության ներքո։ Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ և արդյունաբերող Տրդատ Դավթյանի կողմից[2]։ Քաղաքում գործում է նաև մանկապարտեզ-նախակրթարան, տարրական «Գարուն» և ուղեցույց «Րաֆֆի» հայկական դպրոցները։ Մինչև իսլամական հեղափոխությունը և իրանա-իրաքյան պատերազմը քաղաքում եղել է մեծաթիվ հայ բնակչություն։ Հայկական եկեղեցիներ կառուցվեցին նաև Աբադանում և Բուշեհրում, որոնք այլևս չեն գործում հավատացյալներ չլինելու պատճառով[3]։
2001 թվականի դրությամբ Ահվազում ապրում էր շուրջ 60 հայ ընտանիք[4]։ Հայերի թիվը խիստ նվազել է. մնացել են մի քանի հայ ընտանիքներ՝ նավթային ընկերության անհատ պաշտոնյաներից։
Եկեղեցին աղյուսաշեն է, հիմնական ուղղանկյունանիստ կառույցին արևմուտքից ավելացված է վեցանիստ զանգակատուն։ Բոլոր պատերին բացված են պատուհաններ, գմբեթի թմբուկն ունի ութ լուսամուտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.