Ստրկությունը Հին Հայաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Ստրկությունը Հին Հայաստանում, հասարարակական-տնտեսական ֆորմացիա Հին Հայաստանում, որը մինչ օրս ունի վիճահարույց ասպեկտներ, կապված համայնքի բնույթի, ինչպես նաև տնտեսության զարգացման վրա՝ ստրկատիրական գործընթացների ազդեցության հետ կապված։
Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590 | |
---|---|
Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ | |
Հայասա Մ.թ.ա. 16-13-րդ | |
Վանի թագավորություն Մ.թ.ա. 9-6-րդ | |
Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 | |
Երվանդունիների թագավորություն | |
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե | |
Արտաշեսյանների թագավորություն | |
Արշակունիների թագավորություն | |
Քրիստոնեության ընդունում | |
Ավատատիրության հաստատում | |
Գրերի գյուտ | |
Միջնադար 428 - 1375 | |
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն | |
Արաբական տիրապետություն | |
Բագրատունիների թագավորություն | |
Վասպուրական | |
Վանանդ, Լոռի և Սյունիք | |
Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Զաքարյան իշխանապետություն | |
Օտար տիրապետություն 1375 - 1918 | |
Խաչենի իշխանություն | |
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ | |
Թուրք-պարսկական տիրապետություն | |
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում | |
Հայոց ցեղասպանություն | |
Հայկական սփյուռք | |
Ժամանակակից պատմություն 1918 - ներկա | |
Հայաստանի առաջին հանրապետություն | |
Լեռնահայաստան | |
Խորհրդային Հայաստան | |
Արցախյան ազատամարտ | |
Հայաստան | |
Արցախի Հանրապետություն | |
Հայաստանի պորտալ |
Առաջին պատմաբաններից մեկը, ով բարձրացրել է Հին Հայաստանում ստրկատիրության հարցը, եղել է Խաչիկ Սամուելյանը[1], ով 1938 թվականին հայկական հին աղբյուրներից հավաքել է բոլոր փաստերը, որոնք այս կամ այն կերպ վկայում են ստրկության և ստրկավաճառության գոյության փաստը։ Սամուելյանը նշում է, որ ֆեոդալական Հայաստանում ստրկատիրության ինստիտուտի առկայությունը հանդիսանում է այն պատմական ժամանակաշրջանի արդյունքը, երբ ստրկատիրությունը չէր հասունացել և վերածվել կոնկրետ հասարակական- տնտեսական կազմավորման։ Իր հերթին, զուգահեռաբար, պատմաբան Սուրեն Երեմյանը կարծում է, որ Հին Հայաստանը եղել է ստրկատիրական պետություն, որի բնույթի ուսումնասիրությունը իրեն հաջողվել է շատ ավելի ուշ[2]։ Այս հարցին այլ մոտեցում է ցույց տվել հայտնի պատմաբան Հակոբ Մանանդյանը, որը մ․թ․ա․ I դարի Հայաստանը բնորոշում էր որպես ֆեոդալական պետություն՝ չդիտարկելով այն ստրկատիրական հասարակարգ ունեցող պետությունների շարքում[3]։ Նախորդած ժամանակաշրջանը Մանանդյանը բնութագրում է որպես «Նախնադարից ավատատիրական ժամանակաշրջան անցման շրջափուլ, որն ունի կիսանահապետական, կիսաավատատիրական բնույթ»։ Մանանդյանի խոսքերով, կարելի է պնդել, որ Հին Հայաստանում նահապետական կարգերի անկումից հետո կարելի է տեսնել անցումը Քսենոփոնի ժամանակների նահապետական կարգերից դեպի Արշակունիների ժամանակաշրջանի նախարարական կարգեր՝ շրջանցելով ստրկատիրությունը։ Նա նշում է նաև, որ ստրկատիրական հարաբերությունները և վարչակարգը բնորոշ չեն եղել Արտաշեսյան դինաստիային[4]։
1948 թվականին պատմաբան Սուրեն Երեմյանը նշել է, որ Հին Հայաստանում ստրկատիրության վերաբերյալ կարելի է խոսել, միայն, այն ժամանակ, երբ կսկսեն պեղվել Հայաստանի հելենիստական հնավայրերը[5]։
1951 թվականին գիտնականների խմբի կողմից հրապարակված աշխատության մեջ նշված է, որ Հին Հայաստանը ստրկատիրական հասարակարգ ունեցող պետություն է եղել, այն տարբերությամբ, որ ստրկատիրական գործընթացը այստեղ նման չի եղել դասական ստրկատիրություններ՝ Հին Հունաստանին և Հռոմին, քանի որ Հին Հայաստանում հասարակական կյանքը, պատմաբանների խմբի կարծիքով, ուղղված է եղել ավատատիրական հարաբերությունների ձևավորմանը, այլ ոչ թե ստրկատիրության խորացմանը[6]։ Ք․Ս․ Տրեվերի կարծիքով, I-II դարերում Հին Հայաստանում ստրկատիրական հարաբերությունները սկսել են աստիճանաբար վերանալ, իսկ III դարից սկսած նկատվել է ավատատիրության ձևավորման առաջին նշանները։