Սևրի պայմանագիր
Հաշտության պայմանագիր, որը կնքվել է առաջին աշխարհամարտի ավարտից հետո` Փարիզի վեհաժողովում / From Wikipedia, the free encyclopedia
Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն (Հարավսլավիա), Հեջազ (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։
Ըստ Սևրի պայմանագրի Թուրքիայի տարածքը | |
Ստորագրված է | 1920 թ. օգոստոսի 10-ին |
Ստորագրման վայր | Սևրում (Փարիզի մոտ) Ֆրանսիա |
Ստորագրող կողմեր | Մի կողմից Օսմանյան կայսրություն Մյուս կողմից Միացյալ Թագավորություն Ֆրանսիա Իտալիա Ճապոնիա Բելգիա Հունաստան Լեհաստան Պորտուգալիա Ռումինիա Հայաստանի Առաջին Հանրապետություն Չեխոսլովակիա Հարավսլավիայի թագավորություն (Հարավսլավիա) Հեջազ |
Պայմանագրի լեզուները | Ֆրանսերեն Անգլերեն Իտալերեն |