Վանաձորի կերպարվեստի թանգարան
թանգարան Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Վանաձորի կերպարվեստի թանգարան (ամբողջական անվանումը՝ «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան»), հայ կերպարվեստը ներկայացնող թանգարան, որը գտնվում է Վանաձոր քաղաքի[1] Տիգրան Մեծ պողոտայի 52 հասցեում՝ Թումանյան հրապարակում։ Եռահարկ շենքի շուրջ 1500 քմ տարածքում պահպանվում և ցուցադրվում են շուրջ 1800 թանգարանային առարկաներ՝ գեղանկար, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ, գրաֆիկա։