Վարարակ (գետ)
գետ / From Wikipedia, the free encyclopedia
Վարարակ, Գերուսչայ, Գորիս, Զանգեզուրի գետ, Զանկյազոր, Զանկյազուրի գետ, Կորես, Զագեձոր, Զագեձորի գետ, Վարարակի ջուր, Վարարակն, գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Որոտանի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար լեռնագագաթի հարավարևելյան լանջից՝ 2750 մ բարձրությունից։ Մինջ Բուռուն գյուղը գետահովիտը համեմատաբար լայն է, իսկ Գորիս քաղաքից սկսած մտնում է զառիվներ ու խոր ձորի մեջ և Քարահունջ գյուղից հարավ միանում Որոտանին[1]։ Երկարությունը 29 կմ է[2], ջրհավաք ավազանը՝ 146 կմ²։ Սնումը խառն է. ստորերկրյա (76%), ձնաանձրևային (24%), վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,95 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ 10-րդ դարի կեսերին գետի վրա կառուցվել է համանուն ջրանցքը։ Ջրերն օգտագործվում են հիմնականում որոգման համար։
Վարարակ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 29 կմ |
Ավազանի մակերես | 146 կմ² |
Ջրի ծախս | 0,95 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Մեծ Իշխանասար |
Գետաբերանի տեղակայում | Որոտան |
Կոորդինատներ | 39°26′20″ հս․. լ. 46°25′51″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աղոջրիկ, Մեծգետ, Մեծշեն, Շաքարջուր, Սնաձոր և Քրմագետ |
Երկիր | Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, |
Երկրամաս | Սյունիքի մարզ և Քաշաթաղի շրջան |