Վեկտոր
From Wikipedia, the free encyclopedia
Վեկտոր (լատին․՝ vector), պարզագույն դեպքում մաթեմատիկական օբյեկտ, որը բնութագրվում է մեծությամբ և ուղղությամբ։ Օրինակ, երկրաչափությունում և բնական գիտություններում վեկտորը էվկլիդյան տարածությունում կամ հարթության վրա ուղղորդված հատված է[1]։
Օրինակներ. շառավիղ-վեկտոր, արագություն, ուժի մոմենտ։ Եթե տարածությունում տրված է կոորդինատային համակարգ, ապա վեկտորը միանշանակորեն տրվում է իր կոորդինատնեով։ Այդ պատճառով, մաթեմատիկայում, ինֆորմատիկայում և մյուս գիտություններում թվերի կարգավորված խումբը նույնպես հաճախ անվանում են վեկտոր։ Ավելի ընդհանուր իմաստով վեկտորը մաթեմատիկայում դիտարկվում է որպես որևէ վեկտորական (գծային) տարածության տարր
Համարվում է գծային հանրահաշվի հիմնական հասկացություններից մեկը։ Առավել ընդհանուր սահմանման դեպքում որպես վեկտորներ են դիտարկվում գծային հանրահաշվում ուսումնասիրվող բոլոր օբյեկտները, այդ թվում՝ մատրիցները։