Վեներա նախագիծ
From Wikipedia, the free encyclopedia
Դուք կարդում եք հոդված, որը «Լավ հոդված» կարգավիճակ ունի։
«Վեներա նախագիծ» (անգլ.՝ The Venus Project), շահույթ չհետապնդող միջազգային հասարակական կազմակերպություն՝ հիմնադրված Ժակ Ֆրեսկոյի կողմից Ռոքսաննա Մեդոուզի հետ համատեղ, որը զբաղվում է ռեսուրսակենտրոն տնտեսության, համընդհանուր ավտոմատացման, մարդկային կյանքի բոլոր ոլորտներում գիտության վերջին ձեռքբերումների և որոշումների կայացման գիտական մեթոդոլոգիայի ներդրման միջոցով զարգացող համաշխարհային քաղաքակրթության խաղաղ, կայուն, հաստատուն զարգացումն ապահովող նախագծի իրականացմամբ։
Արագ փաստեր Վեներա նախագիծ, Տեսակ ...
Վեներա նախագիծ | |
---|---|
Տեսակ | Sustainability organization? |
Կարգախոս | «Աշխարհն առանց քաղաքականության, աղքատության և պատերազմի» (անգլ.՝ Beyond Politics, Poverty and War) |
Հիմնադրված | 1985 |
Իրավ. կարգավիճակ | Հասարակական կազմակերպություն |
Գլխադասային գրասենյակ | Venus, Հայլենդս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Տեղագրություն | ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ, Վենուս քաղաք |
Տարածաշրջան | Ֆլորիդա նահանգ |
Ղեկավար | Roxanne Meadows? |
Կարևոր անձինք | Ժակ Ֆրեսկո, Ռոքսանա Մեդոուզ |
Հիմնական մարմին | Ժակ Ֆրեսկո, Ռոքսանա Մեդոուզ |
Հիմնադիր | Ժակ Ֆրեսկո[1] և Roxanne Meadows? |
Կայք | thevenusproject.com |
Փակել
Նախագծի հետազոտական կենտրոնը գտնվում է Վենուս քաղաքում (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ) 21,5 ակր (≈ 0,087 կմ²) տարածության վրա[2]։ Նախագիծն անվանումն ստացել է քաղաքի անգլալեզու անվանումից (անգլ.՝ Venus), որը թարգմանաբար նշանակում է «Վեներա»։