Վեննի դիագրամ
From Wikipedia, the free encyclopedia
Վեննի դիագրամ (նաև կիրառվում է Էյլեր-Վենի դիագրամ անվանումը), ունիվերսալ բազմության մի քանի (հաճախ երեք) ենթաբազմությունների միջև գոյություն ունեցող հարաբերությունների(միավորում, հատում, տարբերություն, սիմետրիկ տարբերություն) սխեմատիկ պատկերումն է։ Վեննի դիագրամի վրա ունիվերսալ բազմության կետերը պատկերվում են որոշակի ուղղանկյան տեսքով, որում ներդրված են մյուս բազմությունները շրջանների կամ այլ պարզ երկրաչափական պատկերների տեսքով[1][2]։ Վեննի դիագրամը կիրառվում է ասույթների և պրեդիկատների հետ կապված դասական հաշվարկներում[3]։ Վեննի դիգրամը պատկերների օգնությամբ արտացոլում է հատկությունների բոլոր կոմբինացիաները, այսինքն վերջավոր Բուլյան հանրահաշիվը[4]։ դեպքում Էյլեր-Վեննի դիագրամը սովորաբար պատկերվում է միևնույն շառավղով երեք շրջանների տեսքով,որոնց կենտրոնները հավասարակողմ եռանկյան գագաթներն են։Վեննի դիագրամի ապարատի հետագա զարգացումը ասույթների դասական հաշվարկներում հավանական դիագրամների ապարատն է, դիագրամների ցանց հասկացությունը, որտեղ Վեննի դիագրամը կիրառվում է որպես օպերատոր[5]։ Այն հայտնվեց անգլիացի տրամաբանող Ջոն Վեննի «Սիմվոլիկ տրամաբանություն» աշխատությունում 1881 թվականին։