Վերամբարձ ուժ
From Wikipedia, the free encyclopedia
Վերամբարձ ուժ —ընդհանուր աերոդինամիկ ուժեր,հեղուկում կամ գազային միջավայրում այն ուղղահայաց է շարժվող մարմնի արագության վեկտորին, առաջանում է մարմնի շուրջ հոսքի անհամաչափության հետևանքով։ Ընդհանուր աերոդինամիկ ուժը թևի պրոֆիլի վրա ազդող ճնշման ինտեգրալն է։
որտեղ՝
- Y — վերամբարձ ուժ,
- P — քարշանք,
- — պրոֆիլի սահման,
- p — ճնշում,
- n — պրոֆիլին նորմալ(ուղղահայաց՝ շոշափման կետով անցնող ուղիղ գծի մակերևույթի նկատմամբ)
Համաձայն Ժուկովսկու թեորեմի վերամբարձ ուժը համեմատական է միջավայրի խտությանը, հոսքի և հոսքի շրջապտւյտի արագությանը։ Վերամբարձ ուժի առաջացումը բացատրվում է հետևյալ կերպ՝ իներցիայի և մածուցիկության առկայության պայմաններում թևի շուրջ հոսող գազի ոչ զրոյական գրոհի անկյան տակ գազի հոսքը արագանում է՝ իներցիան հաղթահարելով, որպեսզի հասնի «վազող» թևի մակերևույթին, իսկ հակառակ կողմից սեղմվում է վազող մակերևույթի ազդեցության տակ։ Այդ ամենի ելնելով ստանում ենք վերամբարձ ուժի հետևյալ բաղադրիչները․
- գազի հոսքի ուղղության փոփոխություն և հոսքի արագության մեծացում մի կողմում, և դանդաղեցում մյուս կողմում, վերամբարձ ուժի հավասարակշռման՝ իմպուլսի պահպանման օրենքին համապատասխան։
- ճնշման տարբերություն՝ թևի մի կողմում նոսրացման և մյուս կողմում սեղմամբ պայմանավորված առաջանում են ուժեր, որոնք ուղղված են գրոհի անկյան դրական կողմը։
Արագության դաշտերի արագության, իներցիայով ճնշման և միջավայրի մածուցիկության վերաբերյալ ավելի մանրամասն հնարավոր է իմանալ Բեռնուլիի և Նավիե-Ստոքսի հավասարումների նկարագրություններում։ Եթե օդի հոսքի արագությունը թևի վրա ավելի մեծ է, քան թևի ներքևի օդի հոսքի արագությունը, ապա Բեռնուլիի օրենքի համաձայն այն հանգեցնում է ճնշման անկմանը ։ Վերամբարձ ուժը կարող եք հաշվել բանաձևով՝ , որտեղ ՝ օդի խտություն, ՝ թևի մակերես։ Նշելով օդի հոսքի արագությունը թևի նկատմամբ՝ և հոսքի շրջապտույտի արագությունը՝ , կստանաք , , ՝ Ժուկովսկու բանաձև[2].