Վիլհելմ II
From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ II (գերմ.՝ Wilhelm II., Ֆրիդրիխ Վիլհելմ Վիկտոր Ալբերտ ֆոն Հոհենցոլլերն, հունվարի 27, 1859(1859-01-27)[1][2][3][…], Թագաժառանգների ապարանք, Միտտե, Բեռլին, Գերմանական միություն - հունիսի 4, 1941(1941-06-04)[1][2][3][…], Huis Doorn, Ուտրեխտսե Հեուվելրուխ, Ուտրեխտ, Նիդերլանդներ), Գերմանիայի վերջին կայսրը (Կայզեր) և Պրուսիայի թագավորը՝ կառավարելով Գերմանական կայսրությունը և Պրուսիայի թագավորությունը 1888 թվականի հունիսի 15-ից մինչև 1918 թվականի նոյեմբերի 9-ը։ Նա Միացյալ Թագավորության թագուհի Վիկտորիայի ավագ թոռն էր և բարեկամական կապ ուներ Եվրոպայի շատ միապետների և արքայազների հետ, որոնցից ամենանշանավորն էին Միացյալ թագավորության արքա Գեորգ V-ը և Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը։
Դառնալով կայսր 1888 թվականին նա հեռացրեց կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկին 1890 թվականին։ Նա Գերմանիայի արտաքին հարաբերություններում բռնեց նոր ուղի, որն իր կիզակետին հասավ Ավստրո-Հունգարիային սատարմամբ 1914 թվականի հուլիսի ճգնաժամում, ինչն իր հերթին օրեր անց Առաջին համաշխարհային պատերազմը սկսելու պատճառ հանդիսացավ։
Նա ուներ պայթյունավտանգ բնավորություն և շատ ժամանակ անպատասխանատու հայտարարություն էր անում, առանց խորհրդակցելու իր նախարարների հետ, վառ օրինակ էր Դեյլի Տելեգրաֆին տված հարցազրույցը 1908 թվականին, որն արժեցավ նրա ազդեցության մեծ մասի կորստին[7]: Նրա գլխավոր գեներալներ Պաուլ ֆոն Հինդենբուրգը և Էրիխ Լյուդենդորֆը, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում վարում էին քաղաքականություն՝ քիչ հաշվի առնելով քաղաքացիական կառավարությանը։ Որպես անարդյունավետ պատերազմական ժամանակների ղեկավար, նա կորցրեց բանակի վստահությունը և 1918 թվականի նոյեմբերին գահընկեց արվեց և արտաքսվեց Նիդերլանդներ։