From Wikipedia, the free encyclopedia
Վիկրամ սամվատ (Սամվատի օրացույց), Հնդկաստանում տարածված[1] օրացույց, որում տարվա երկարությունը կապված է լուսնային ամիսների երկարության հետ։ Այս օրացույցի վրա է հիմնված ժամանակակից նեպալյան օրացույցը[2][3]։
Վիկրամ սամվատը հիմնականում կիրառվել է Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնական մասերում։ Տարեգրությունը այս համակարգում սկսվում է Մ.թ.ա. 57 թվականից և կապվում է Վիկրամի անվան հետ, կամ Վիկրակադիտյայի, ում նվիրված են բազմաթիվ լեգենդներ և ասքեր, դրանց մեջ նա բնութագրվում է որպես ազգային հերոս և անթերի տիրակալ։ Նրա մասին ասվում է, որ նա դուրս է վռնդել Հնդկաստանից օտարերկրյա զավթիչներին։ Լեգենդների մեծամասնությունում Վիկրամը նկարագրվում է, որպես տիրակալ, որը պատրաստ էր զոհել իրենով սեփական ազգի բարեկեցության համար։ Վիկրամադիտյայի անունը դարձավ խորհրդանիշ և տիտղոս, նրանից հետո եկած տիրակալների համար։
Հնդկաստանի պատմության մեջ բազմաթիվ տիրակալներ իրենց մետաղադրամների վրա նշում էին «Վիկրամադիտյա» տիտղոսը, և այդ տիրակալներից որն է սկիզբ դրել «Վիկրամ սամվատին» վիճելի հարց է։
Գրիգորյան օրացույցի 1970 թվականին համապատասխանում է Վիկրամ սամվատի 2026—2027 թվականները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.