Վլադիվոստոկ
From Wikipedia, the free encyclopedia
Վլադիվոստոկ , քաղաք Ռուսաստանում, հանդիսանում է նույնանուն շրջանի, ինչպես նաև Ռուսաստանի հարավարևմտյան Պրիմորսկի երկրամասի վարչական կենտրոնը[1]։ 2018 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 604.901[2], որը 592.034-ով գերազանցում է 2010 թվականին արձանագրված ցուցանիշը։ Վլադիվոստոկը ռուսական ամենախոշոր նավահանգիստն է Խաղաղ օվկիանոսի ափին։ Այստեղ է Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան ռազմական նավատորմի հանգրվանը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիվոստոկ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վլադիվոստոկ | |||||
Владивосток | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Քաղաքային օկրուգ | Վլադիվոստոկ | ||||
Ներքին բաժանում | 5 շրջան։ Լենինյան, Պերվոմայսկյան, Պերվոռեժենսկիյ, Սովետական, Ֆրունզեի | ||||
Հիմնադրված է | 1860 թ. | ||||
Առաջին հիշատակում | հունիսի 20 (հուլիսի 2), 1860 | ||||
Տվյալ կարգավիճակում | 1860 թվականից | ||||
Մակերես | 331.16 կմ² | ||||
ԲԾՄ | 8 մ | ||||
Բնակչություն | 622 672 մարդ (2011) | ||||
Խտություն | 1880 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | ռուսներ, ուկրաինացիներ, կորեացիներ, չինացիներ, հայեր և այլն | ||||
Կրոնական կազմ | ուղղափառներ, բուդդիստներ, քրիստոնեյաներ, մուսուլմաններ, բողոքականներ | ||||
Տեղաբնականուն | վլադիվոստոկցի | ||||
Ժամային գոտի | UTC+10 | ||||
Հեռախոսային կոդ | 423 | ||||
Փոստային դասիչ | 690xxx | ||||
Ավտոմոբիլային կոդ | 25, 125 | ||||
Պաշտոնական կայք | vlc.ru | ||||
| |||||
Վլադիվոստոկը Անդրսիբիրյան երկաթուղու վերջին կետն է, խաղաղօվկիանոսյան ավազանի մեծությամբ չորրորդ ծովային նավահանգիստը։ Քաղաքը նաև ամենամեծ գիտակրթական կենտրոնն է հեռավորարևելյան տարածաշրջանում՝ հեռավորարևելյան դաշնային համալսարան]]ով և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հեռավորարևելյան մասնաճյուղով։ 1860 թվականին հիմնադրվել է որպես ռազմական կայան, 1880 թվականին ստացել քաղաքի կարգավիճակ։ 1888 թվականից եղել է Պրիմորսկի մարզի, 1938 թվականից՝ Պրիմորսկի երկրամասի վարչական կենտրոնը,։