Վնասատու
From Wikipedia, the free encyclopedia
Վնասատու, կենդանատեսակ, որը վնաս է հասցնում մարդու առողջությանը կամ նրա տնտեսությանը[1]. Վնասատուները նվազեցնում են մշակաբույսերի բերքատվությունը և դրա որակը՝ դրանով իսկ պատճառելով հսկայական տնտեսական վնաս։ Հայտնի են ավելի քան 60 հազար վնասատուների տեսակներ, որոնք առավելապես միջատներ են, տզեր, խխունջներ, թռչուններ և կաթնասուններ։ Առավելագույն թվով վնասատուները հանդիպում են միջատների շրջանում՝ մոտ 10%։