Տիգրան Մեծի պարթևական արշավանք
From Wikipedia, the free encyclopedia
Տիգրան Մեծի պարթևական արշավանք կամ Հայ-պարթևական պատերազմ, Մեծ Հայքի Արտաշեսյան արքա Տիգրան Բ Մեծի նվաճողական պատերազմն ընդդեմ Պարթևական թագավորության և վերջինիս հպատակ թագավորությունների՝ Կորդուքի, Ատրպատականի, Օսրոյենեի և Ադիաբենեի, որը սկսվել է մ․թ․ա․ 87 թվականին և ավարտվել մ․թ․ա․ 85 թվականին՝ հայկական կողմի լիակատար հաղթանակով։
Հայ-պարթևական պատերազմ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տիգրան Մեծի արշավանքներ | |||||||||||||
«Տիգրան Մեծի մուտքը Պարթևստան», կտավ | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Մեծ Հայք
ենթակա թագավորություններ՝ Կորդուքի թագավորություն |
Պարթևստան
| ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Տիգրան Մեծ | Միհրդատ Բ Պարթև † Գոդերձ Ա Զարբիենոս Աբգար Ա Պիքա Միհրդատ Ա Մեդացի |
Հայ-պարթևական հարաբերությունները սրված էին դեռևս Պարթևստանի գահակալ Միհրդատ Բ-ի կառավարման ժամանակահատվածում, երբ գահաժառանգ Տիգրանին պատանդությունից ազատելու դիմաց որպես պայման Մեծ Հայքի թագավորությանը պարտադրվում է հանձնել սահմանամերձ «Յոթանասուն հովիտներ» կոչվող տարածքները։ Այդ տիրույթների հետագա պատկանելիության շուրջ վեճը Տիգրան Բ-ի կառավարման սկզբնամասում` մ․թ․ա․ 94-92 թվականներին, վերաճում է հայ-պարթևական պատերազմի, որն ավարտվում է Մեծ Հայքի կորստված տարածքների վերականգնմամբ։
Ծոփքի վերամիավորումը, Իբերիայի և Աղվանից թագավորությունների հպատակեցումը, Պոնտոսի արքա Միհրդատ Զ Եվպատորի հետ հայ-պոնտական դաշինքի կնքումը, Կապադովկիայի ռազմակալումը, ինչպես նաև Տիգրան Մեծի հետագա նվաճողական նկրտումները անխուսափելի են դարձնում հայ-պարթևական պատերազմի սանձազերծումը, ինչին առավելապես նպաստում են Պարթևստանում սկզբնավորված գահակալական կռիվներն ու խառնակությունները։ Տիգրան Մեծը Պարթևստանի դեմ մեծ արշավանքը սկսում է մ․թ․ա․ 87 թվականին՝ ռազմախուժման ենթարկելով պարթևների դաշնակից երկրներից Ադիաբենեն, Ատրպատականը, ապա՝ Կորդուքը։ Օգտվելով ռազմական հաջողություններից՝ Մեծ Հայքի թագավորության բանակը հարավ-արևելքում շարունակում է առաջխաղացումն ու մոտենում Պարթև Արշակունիների քաղաքամայր-ոստան Եկբատան՝ պաշարելով քաղաքը։ Այդ պաշարման ժամանակ հրկիզվում է պարիսպներից դուրս կառուցված արքունի դղյակը՝ Ադրաբանան, որից հետո նոր իշխանության եկած Գոդերձ Ա-ն ստիպված է լինում գնալ զիջումների։
Ջախջախիչ պարտություն կրած Պարթևստանի գահակալը ռազմական հարկադրանքի ներքո ընդունում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծի գերագահությունը և վերջինիս զիջում «արքայից արքա» տիտղոսը, որը Արտաշեսյան արքայատոհմի ներկայացուցիչները կրում են մինչև 1 թվականը։ Արշավանքի արդյունքում Տիգրանյան տերությանն է անցնում ողջ Միջագետքի տարածաշրջանը և Կորդվաց աշխարհը, իսկ Ատրպատականը վերածվում է Մեծ Հայքի արբանյակ թագավորության։