Տնտեսական լիբերալիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Տնտեսական լիբերալիզմը (ազատականացում), որը նաև կոչվում է լիբերալ կապիտալիզմ[1], յուրահատուկ հատկանիշներով կազմակերպված տնտեսական համակարգ է, ինչը նշանակում է, որ տնտեսական որոշումները մեծ մասամբ ընդունվում են անհատների կամ տնային տնտեսությունների կողմից, այլ ոչ թե հավաքական հաստատությունների կամ կազմակերպությունների[2]։ Այն իր մեջ ներառում է տնտեսական քաղաքականության տարբեր բաժիններ, բայց դրա հիմքում ընկած է շուկայական տնտեսության և մասնավոր սեփականության զարգացմանը։ Չնայած տնտեսական լիբերալները նույնպես կարող են որոշակի չափով աջակցել կառավարության կարգավորմանը, սակայն նրանք դեմ են, որ ազատ շուկայում լինի կառավարության միջամտությանը, եթե դա խանգարում է ազատ առևտրի զարգացմանը և բաց մրցակցությանը։
Տնտեսական լիբերալիզմը կապված է ազատ շուկաների և կապիտալ ակտիվների մասնավոր սեփականության հետ։ Պատմականորեն՝ տնտեսական լիբերալիզմը առաջացել է մերկանտիլիզմին և ֆյոդալիզմին ի պատասխան։ Այսօր տնտեսական լիբերալիզմը նույնպես համարվում է հակակշռող գործիք ոչ կապիտալիստական տնտեսական կարգադրություններին, ինչպիսիք են սոցիալիզմը և պլանավորված տնտեսությունը[3]։ Այն նաև հակադրվում է պաշտպանողական քաղաքականությանը՝ ազատ առևտրին և բաց շուկաներին աջակցելու պատճառով։
Տնտեսություն, որը կառավարվում է այս հրամանների համաձայն, կարող է բնութագրվել որպես լիբերալ տնտեսություն։