Տոր (մակերևույթ)
From Wikipedia, the free encyclopedia
Տոր (տորոիդ), պտտման մակերևույթ, որն ստացվում է շրջանագիծը պտտելով այն շրջանագծի շուրջը, որի վրա գտնվում է պտտվող շրջանագծի կենտրոնը, կամ շրջանագիծը պտտելով այն առանցքի շուրջը, որը գտնվում է շրջանագծի հարթության վրա, բայց չի հատում այն[1]։
Երբեմն չի պահանջվում, որ առանցքը չհատի հարթությունը, այդ դեպքում տորը կոչվում է փակ, հակառակ դեպքում բաց[2]։
Տորը կոմուտատիվ հանրահաշվական խմբի և Լիի խմբի օրինակ է։