Տուլարեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Տուլարեմիա, այլ կերպ ճագարի տենդ, ինֆեկցիոն հիվանդություն՝ հարուցված Francisella tularensis բակտերիայով[2]։ Ախտանիշներից են տենդը, մաշկի խոցերը և ավշային (լիմֆատիկ) հանգույցների մեծացումը[3]։ Որոշ դեպքերում ինֆեկցիան կարող է հանդիսանալ թոքաբորբի կամ կոկորդի ինֆեկցիայի առաջացման պատճառ[3]։
Տուլարեմիա Tularemia | |
---|---|
Տեսակ | notifiable disease?, notifiable disease?, notifiable disease?, notifiable disease?, վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Francisella tularensis բակտերիա, որը տարածվում է տզերի, ճանճերի միջոցով |
Փոխանցման ձև | Վարակված կենդանուց մարդուն, տզերի կամ ճանճերի խայթոցից |
Հիվանդության ախտանշաններ | Ջերմություն, մաշկի խոցեր, լիմֆադենոպաթիա |
Վնասում է | H. sapiens?, Canis lupus familiaris?, կատու, նապաստակներ, ձի և ոչխար |
Վարակ տարածող | D. variabilis?[1], Chrysops?[1], մկներ, նապաստակներ, նապաստականմաններ, ճագարամկներ, ջրային դաշտամկներ, ոչխար, Sus? և խոշոր եղջերավոր կենդանիներ |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, Արյան ընդհանուր հետազոտություն, մանրէաբանական կուլտուրա, ELISEA?, Պոլիմերազային շղթայական ռեակցիա, Tularin? և agglutination test? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-10 | A21 |
Հոմանիշներ | Ճագարի տենդ |
Ախտորոշում | Արյան թեստեր, մանրէների կուլտուրաների զննում |
Կանխարգելում | Միջոցառումներ բակտերիան փոխանցող միջատների դեմ |
Կանխատեսում | Հիմնականում լավ, եթե առկա է բուժում |
Tularemia Վիքիպահեստում |
Բակտերիան տարածվում է տզերի, Chrysops callidus ճանճերի կամ վարակված կենդանիների հետ շփման արդյունքում[2]։ Այն կարող է փոխանցվել նաև աղտոտված ջուր խմելու կամ աղտոտված փոշի շնչելու արդյունքում[2]։ Բակտերիան անմիջականորեն մարդուց մարդուն չի փոխանցվում[4]։ Ախտորոշումը կատարվում է արյան թեստի կամ վարակված տեղամասի կուլտուրայի հիման վրա[5][6]։
Կանխարգելումն իր մեջ ներառում է միջատների դեմ իրականացվող գործողությունները, երկար տաբատի կրումը, տզերի արագ հեռացումը և սատկած կենդանիների հետ կոնտակտից խուսափելը[7]։ Բուժումը հիմնականում իրականացվում է ստրեպտոմիցին անտիբիոտիկի միջոցով[6]։ Կարելի է օգտագործել նաև գենտամիցին, դոքսիցիկլին կամ ցիպրոֆլոքսացին[5]։
1970-2015թթ.-ների ընթացքում ԱՄՆ-ում ամեն տարի գրանցվում էր վարակման 200 դեպք[8]։ Տղամարդիկ ավելի հաճախ են վարակվում, քան կանայք[8]։ Վարակը տարածված է հիմնականում երիտասարդ և միջին տարիքի մարդկանց խմբերի մեջ[8]։ ԱՄՆ-ում վարակման դեպքերի մեծամասնությունը գրացվում է ամռանը[8]։ Հիվանդությունը անվանվել է Թուլարե շրջանի (Կալիֆոռնիա) անունով, որտեղ 1911թ.-ին հայտնաբերվեց հիվանդությունը[9]։ Շատ կենդանիներ, օրինակ՝ ճագարները, նույնպես կարող են վարակվել[2]։