Տրապիզոնի բանակցություններ
From Wikipedia, the free encyclopedia
Տրապիզոնի բանակցություններ (թուրքերեն՝ Trabzon Konferansı), խաղաղ կոնֆերանս Անդրկովկասյան սեյմի և Օսմանյան կայսրության ներկայացուցիչների միջև, որը տեղի է ունեցել Տրապիզոն քաղաքում 1918 թվականի մարտի 14-ից ապրիլի 13-ը։ Բանակցությունների նպատակը Անդրկովկասի տարածքում զինված գործողությունների ավարտն էր։ Կողմերի անհաշտ դիրքորոշման արդյունքում բանակցությունները փակուղի են մտել[1]։