Տրավերտին
From Wikipedia, the free encyclopedia
Տրավերտին (իտալ.՝ travertino, լատին․՝ lapis tiburtinus - տիվոլյան քար), լեռնային ծակոտկեն քարի տեսակ։ Տեղումնային լեռնային ապար, որն առաջացել է ածխաթթվային աղբյուրներից՝ հիմնականում եռացող, կամ կալցիումի կարբոնատով հարստացած տաք կամ սառը աղբյուրներից։
Քարի անվանումը ծագել է Հռոմից ոչ հեռու գտնվող Իտալիայի Տիվոլի քաղաքի անվանումից, որտեղ տրավերտինի մեծ պաշարներ կար։
Տրավերտինը մաքուր, անմշակ վիճակում սպիտակ է։ Հանդիպում են փղոսկրագույն, կաթնագույն, ընկուզագույն, ոսկեգույն երանգներ՝ պայմանավորված քարում առկա երկաթի կամ այլ օրգանական միացությունների պարունակությամբ։