Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց
From Wikipedia, the free encyclopedia
Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (գերմ.՝ Eidgenössische Technische Hochschule Zürich, անգլ.՝ Swiss Federal Institute of Technology Zurich), բուհ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցը հիմնադրվել է 1855 թվականի հոկտեմբերի 16-ին և համարվում է Շվեյցարիայի և ամբողջ աշխարհի առաջատար բուհերից մեկը[11]։ Այժմ բուհն աշխարհի համալսարանների շարքում գրավում է 8-րդ տեղը՝ գիտական, ինժեներական և տեխնիկական առարկաների ուսուցմամբ և երկրորդն է Եվրոպայում Քեմբրիջի համալսարանից հետո[12]։
Ինստիտուտի 21 պրոֆեսորներ և ուսանողներ Նոբելյան մրցանակի են արժանացել, որոնցից ամենահայտնին Ալբերտ Այնշտայնն է, ով մրցանակն ստացավ 1921 թվականին, իսկ վերջինը՝ Կուրտ Վյուտրիխը՝ 2002 թվականին։ Հանդիսանում է IDEA League-ի (Եվրոպայի 5 առաջատար տեխնիկական բուհերի ստրատեգիական միություն) և Հետազոտական համալսարանների միջազգային միության անդամ։