Ցրտահարություն (բժշկություն)
From Wikipedia, the free encyclopedia
Ցրտահարություն, ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ մաշկի և այլ հյուսվածքների սառեցում[2]։ Առաջին ախտանիշը թմրածությունն է[2]։ Դրանից հետո կարող են դիտվել շարժման դժվարություններ, մաշկի գունատություն[2]։ Բուժում ստանալու ժամանակ կարող է դիտվել այտուցվածություն և բշտիկներ[2]։ Ձեռքերը, ոտքերը և դեմքը ամենահաճախն են ախտահարվում[5]։ Բարդություններից են հիպոթերմիան կամ կոմպարտմենտ համախտանիշը[1][2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցրտահարություն (այլ կիրառումներ)
Ցրտահարություն Congelatio | |
---|---|
Ցրտահարված ոտքեր՝ սար բարձրանալուց 2-3 օր հետո | |
Տեսակ | Մակերեսային, խորը[1] |
Պատճառ | Ցածր ջերմաստիճան[2] |
Հիվանդության ախտանշաններ | Թմրածություն, սառնության զգացում, գունատություն[2] |
Բժշկական մասնագիտություն | Անհետաձգելի բժշկական օգնություն, Օրթոպեդիա |
ՀՄԴ-9 | 991.0 և 991.3 |
ՀՄԴ-10 | T33 և T35 |
Ռիսկի գործոններ | Ալկոհոլի օգտագործում, ծխել, հոգեկան խնդիրներ, որոշ դեղեր[2] |
Ախտորոշում | Հիմնվում է ախտանիշների վրա[3] |
Բուժում | Տաքացում, դեղորայք, վիրահատություն[1] |
Բարդություններ | Հիպոթերմիա, կոմպարտմենտ համախտանիշ[1][2] |
Կանխարգելում | Ցրտից խուսափում, համապատասխան հագուստի օգտագործում, ջրի և սննդի նոմալ օգտագործում, ակտիվության պահպանում[1] |
Հանդիպման հաճախականություն | Անհայտ[4] |
Frostbite Վիքիպահեստում |
Ցածր ջերմաստիճանի ազդեցությանը երկար ժամանակ ենթարկված մարդիկ ռիսկի խմբում են։ Այդ մարդիկ են ձմեռային սպորտաձևերի սիրահարները, զինված ուժերի անձնակազմը, բնակության մշտական տեղ չունեցող մարդիկ[2][6]։ Այլ ռիսկի գործոններից են ալկոհոլի օգտագործումը, ծխելը, հոգեկան խնդիրները, որոշ դեղերը, վնասվածքները[2]։ Հիմքում ընկած մեխանիզմը փոքր անոթների վնասումն է սառույցի բյուրեղներով և արյան մակարդուկներով[2]։ Ախտորոշումը հիմնվում է ախտանիշների վրա[3]։ Ըստ ծանրության դասակարգվում է մակերեսային (առաջին և երկրորդ աստիճան) և խորանիստ ձևերի (երրորդ աստիճան)[1]։ Ախտահարման տարածվածությունը պարզելու համար կարող է անհրաժեշտ լինել կատարել ոսկրերի սկանավորում կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն[2]։
Կանխարգելումը կատարվում է տաք հագուստ կրելով, ջրի և սննդի նորմալ քանակներ ընդունելով, ցածր ջերմաստիճանից խուսափելով, ակտիվություն պահպանելով[1]։ Բուժումը կատարվում է տաքացնելով[1]։ Տաքացնում են միայն այն դեպքում, երբ չի լինում նորից սառելու վտանգ[2]։ Խորհուրդ չի տրվում ախտահարված մասը շփել կամ այդտեղ ձյուն դնել[1]։ Խորհուրդ է տրվում օգտագործել իբուպրոֆեն և փայտացման պատվաստանյութ[2]։ Ծանր դեպքերում օգտագործվում է իլոպրոստ կամ թրոմբալուծիչ միջոցներ[2]։ Երբեմն լինում է վիրահատության անհրաժեշտություն[2]։ Անդամահատումը (ամպուտացիա) պետք է հետաձգվի մի քանի ամսով՝ վնասվածքի ծանրությունը հասկանալու համար[1]։
Ցրտահարության դեպքերի քանակը հայտնի չէ[4]։ Լեռնագնացների մոտ տոկոսը հասնում է մինչև 40%[2]։ Ամենաշատը ախտահարվում են 30-ից 50 տարեկան մարդիկ[5]։ Ցրտահարության մասին հիշատակումներ եղել են դեռ 5,000 տարի առաջ[2]։ Ցրտահարությունը կարևոր դեր է խաղացել նաև պատերազմների ժամանակ[2]։ Առաջին անգամ ցրտահարության նորմալ նկարագիրը տրվել է 1813 թվականին Դոմինիկ Ժան Լարեյի կողմից, որը Նապոլեոնի բանակի բժիշկն էր Ռուսաստանի վրա Ֆրանսիայի հարձակման ժամանակ[2]։