Փայտակարան
Մեծ Հայքի նահանգ / From Wikipedia, the free encyclopedia
Փայտակարան, Մեծ Հայքի տասնմեկերորդ նահանգը։ Հնում այս երկիրը հայտնի էր Կազբք (անտիկ մատենագիրների մոտ՝ Կասպիանա[1]) անունով, իսկ երբեմն էլ կոչվել է Բաղասական աշխարհ։ Հյուսիս–արևմուտքից սահմանակից էր Սյունիք, Արցախ և Ուտիք, արևմուտքից՝ Վասպուրական նահանգներին։ Փայտակարանը տարբեր ժամանակներում մտել է տարբեր պետությունների կազմի մեջ։ Արտաշեսյանների և Արշակունիների թագավորությունների[1] շրջանում Փայտակարանը որոշ ընդհատումներով կազմում էր Հայկական պետությանը ենթակա շրջան։ Հայաստանի առաջին բաժանումից հետո դուրս եկավ նրա պետական կազմից։
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փայտակարան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Երկիր, Ներառում է ...
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | 13 գավառ |
Գլխավոր քաղաք | Փայտակարան |
Այլ քաղաքներ | Վարդանակերտ, Յոթնփորակյան Բագինք, Սպանդարան, Պիճան, Բագավան |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Ազգային կազմ | |
Կրոնական կազմ | |
Փակել