Փենջաբ (Պակիստան)
նահանգ Պակիստանում / From Wikipedia, the free encyclopedia
Փենջաբ[1][2] (ուրդու՝ پنجاب, Փանջաբ[3]; անգլ.՝ Punjab, ա.-փենջ.՝ پنجاب, «Հինգ գետ»), Պակիստանի հյուսիսարևելյան մարզ, որը ստեղծվել է 1947 թվականին Բրիտանական Հնդկաստանի` Հնդկաստանի և Պակիստանի բաժանման արդյունքում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փենջաբ
Արագ փաստեր Փենջաբ, Երկիր ...
| |||||
Երկիր | Պակիստան | ||||
Մասն է | Փենջաբ | ||||
Կարգավիճակ | նահանգ Պակիստանում | ||||
Մտնում է | Պակիստան | ||||
Վարչկենտրոն | Լահոր | ||||
Օրենսդրական մարմին | Փենջաբի նահանգային ժողովը | ||||
Բնակչություն | 101 391 000 մարդ | ||||
Տարածք | 205 344 ± 1 կմ² | ||||
Հիմնադրված է | հուլիսի 1, 1970 թ. | ||||
Սահմանակցում է | Խյբեր Փախթունխվա, Սինդ, Բելուջիստան, դաշնային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան և Փենջաբ | ||||
Ժամային գոտի | UTC+5 | ||||
ISO 3166-2 կոդ | PK-PB | ||||
punjab.gov.pk | |||||
Փակել
Սահմանամերձ է Ազադ Քաշմիր տարածքի հետ (հյուսիսում), Փենջաբ և Ռաջաստան հնդկական նահանգների հետ (արևելքում), պակիստանյան մարզեր Սինդ (հարավում), Բելուջիստան (հարավ-արևմուտքում), Խայբեր Պախտունխվա (արևմուտքում) և մայրաքաղաք Իսլամաբադի հետ (հյուսիսում)։ Վարչական առումով բաժանվում է 36 շրջանի։
2011 թվականի հունվարի 4-ին Իսլամաբադում սպանվեց Փենջաբ մարզի մարզպետ Սալման Թասիրը։ Նրան գնդակահարել էին նրա սեփական թիկնապահները[4]։