Փորագրություն մետաղի վրա
From Wikipedia, the free encyclopedia
Փորագրություն մետաղի վրա (ֆր.՝ gravure՝ graver բառից — հատել), գրաֆիկական արվեստի տեսակ[1]։ Մետաղի վրա փորագրությունը լինում է էլեկտրամեխանիկական, ձեռքի, լազերային։ Հայտնի են նաև փորագրանկարներ քարի, սրի, նետերի սայրերի վրա։ Մետաղի վրա փորագրությունն առաջին անգամ ներկայացվել է 1792 թվականին, ամերիկացի Ջեյքոբ Փերքինսի (1766–1849) կողմից, թղթադրամների տպագրության համար[2]։