Քարադրանմաններ (լատին․՝ Charadriiformes[2]), թռչունների կարգ։ Ծովային և կիսաջրային թռչունների ամենամեծ կարգը։ Տարածված են ողջ աշխարհով և էապես տարբերվում են և՛ իրենց մորֆոլոգիական հատկանիշներով, և՛ վարքագծով։ Այս կարգի թռչնատեսակները կարող են լինել փոքր և խոշոր։ Նրանց քաշը կարող է լինել 19—30 գրամից (օրինակ՝ Calidris minutilla) մինչև 1,3—2 կգ, ինչպես օրինակ՝ Ծովային որոր (Larus marinus)։ Նրանց մեջ կան ինչպես գաղութներով բնակվող, այնպես էլ մենակյացներ (Tringa solitaria))։ Sterna paradisaea տեսակը չվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի և Անտարկտիդայի ափերից գրեթե 28 հազար կմ-ի վրա ընկած կղզիներում, դրան հակառակ՝ Gallinago solitaria տեսակը նստակյաց կենսակերպ է վարում։
Մանրամասն տեղեկատվություն ՞Քարադրանմաններ, Գիտական դասակարգում ...
Քարադրանմաններ |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Charadriiformes
|
Հատուկ պահպանություն |
|
Ընտանիքներ |
|
|
Փակել
Քարադրանմանների կարգը ներառում է 3 ենթակարգ 17 ընտանիքով՝ կազմված 287-289 տեսակներից և հարակից 87-113 ցեղերով։ ԱՊՀ-ի տարածքում հայտնաբերված են 51-56 ցեղեր, որոնցից 120-121 տեսակ անկասկաս բնադրում է այստեղ[1]։ Վերջին շրջանում քարադրանմանների ներկայացուցիչների թիվը նվազում է[3]։ Ավելի քան 10 տեսակ ներառված են Բնության պահպանության միջազգային միության և Ռուսաստանի Կարմիր գրքերում։