Քերականություն
լեզվի կառուցվածքային կանոնների ամբողջություն / From Wikipedia, the free encyclopedia
Քերականությունը (հունարեն՝ γραμματική) լեզվաբանության մեջ կառուցողական կանոնների համակարգ է, որը կառավարում է նախադասությունների, բառակապակցությունների և բառերի խմբերը յուրաքանչյուր բնական լեզվում։ Այս տերմինը նաև առնչվում է կանոնների ուսումնասիրությանը և տվյալ ոլորտն իր մեջ է ընդգրկում նաև հնչյունաբանություն, ձևաբանություն, շարահյուսություն բաժինները, որոնք հաճախ ուսումնասիրվում են հնչյունաբանության, իմաստաբանության և պրագմատիկության օգնությամբ։
Քերականություն | |
---|---|
Տեսակ | գիտական բնագավառ |
Ենթադաս | կոնվենցիա և լեզվաբանություն |
Մասն է | լեզվաբանություն |
Grammar Վիքիպահեստում |
Այս կամ այն լեզվով խոսող մարդիկ ունեն ներքին կանոնների շարք տվյալ լեզուն օգտագործելու համար և այս կանոններն են կազմում լեզվի քերականությունը[1]։ Քերականական տեղեկության մեծ մասը դա մայրենի լեզվից է, որը ձեռք է բերվել ոչ թե ուսումնասիրությունների կամ կանոնների շնորհիվ, այլ լեզուն օգտագործող մարդկանց և այդ լեզվով խոսողներին ուսումասիրելով։ Աշխատանքի մեծ մասը արվում է վաղ հասակում, հետո արդեն կյանքի ընթացքում լեզու սովորելը սովորաբար պահանջում է կանոնների ընկալման ավելի բարձր աստիճան[2]։ Ուստի քերականությունը լեզվի օգտագործումը ընդգծող ճանաչողական ինֆորմացիա է։
Յուրաքանչյուր լեզվի քերականական կառուցվածք բնութագրվում է քերականական իմաստների արտահայտության ձևերով։ Քերականական իմաստներ արտահայտելու համար մեծապես օգտագործվում են նաև սպասարկու բառերը, հնչերանգն ու շարադասությունը։ Քերականական կառուցվածքը սերտորեն կապված է լեզվի համակարգի մյուս կողմերի՝ հնչյունային համակարգի և բառային կազմի հետ։ Կապը բառային կազմի հետ դրսևորվում է հատկապես բառակազմության ու բառադարձվածաբանության և բառերի բառաքերականական դասերի (գոյական, բայ և այլն) բնագավառում։ Վերջիններով են պայմանավորված բառերի ընդհանուր քերականական հատկանիշները։
«Քերականություն» տերմինը կարող է օգտագործվել նաև խոսողների խմբի լեզվական բնորոշումները կառավարող կանոնները նկարագրելու համար։ Հետևաբար «Անգլերեն քերականություն» տերմինը կարող է մի քանի բան նշանակել։ Այն կարող է վերաբերել անգլերենի ամբողջ քերականությանը, այսինքն անգլերենով բոլոր խոսողների քերականություններին։ Այս դեպքում տերմինն իր մեջ է ներառում բազմազան տեսակներ[3], կամ, հակառակը, տերմինը կարող է վերաբերել միայն այն քերականությանը, որը բնորոշ է բոլորին կամ անգլիախոսների մեծամասնությանը (օրինակ՝ ենթակա-ստորոգյալ-խնդիր դասավորությունը պարզ ընդարձակ նախադասություններում), կամ էլ այն կարող է վերաբերել անգլերենի կոնկրետ լավ ընդգծված տեսակին (օրինակ՝ կոնկրետ մարզի ստանդարտ անգլերենը)։
Հատուկ նկարագրությունը, ուսումասիրությունը կամ վերլուծությունը նույնպես կարող են վերաբերել քերականությանը։ Տեղեկագիրքը, որը քերականական լեզվի մասին է, կոչվում է «Քերականական տեղեկագիրք» կամ պարզապես «Քերականություն»։ Ամբողջական ճշգրիտ քերականությունը, որը կատարելապես նկարագրում է լեզվի քերականական կառուցվածքները, կոչվում է նկարագրական քերականություն։ Այս տեսակի նկարագրողական լեզվաբանությունը, որը որոշ քերականական ձևեր խափանելու և մյուսները առաջադրելու փորձ Է, հակադրում է լեզվաբանական կանոնին։ Օրինակ՝ նախդիրների՝ նախադասության վերջում լինելը բավականին շատ է հանդիպում գերմանական լեզուներում և անցել երկար պատմություն անգլերենում։ Ջոն Դրայդենը, այնուամենայնիվ, դեմ էր նախադասության այս կազմությանը (առանց բացատրության)[4] և խորհուրդ էր տալիս մնացած անգլյախոս մարդկանց խուսափել այս կազմությունից և սահմանափակել դրա օգտագործումը[5]։
Լեզվաբանությունից դուրս քերականությունը հաճախ օգտագործվում է բավականին տարբեր իմաստներով։ Որոշ դեպքերում այն կարող է օգտագործվել ավելի լայն իմաստով՝ ներառելով ուղղագրությունը և կետադրությունը, որոնք լեզվաբանները սովորաբար չեն համարում քերականության մի մաս։ Սրանք ավելի շատ ուղղագրության մաս են հանդիսանում՝ կանոների շարք, որը օգտագործվում է գրավոր լեզվում։ Իսկ որոշ դեպքերում այն կարող է օգտագործվել ավելի նեղ իմաստով՝ վերաբերվելով միայն քերականական կանոներին և բացառելով լեզվի այն ասպեկտները, որոնք ենթակա չեն փոփոխման կամ բանավեճի։ Ջերիմի Բաթերֆիլդը պնդում էր՝ նրանք, որոնք չեն հանդիսանում լեզվաբաններ «քերականությունը հաճախ հանդիսանում է անգլերենի յուրաքանչյուր ասպեկտին առնչվելու ընդհանուր միջոց»[5]։
Հայ քերականության պատմությունը սկսվել է V դարից և անցել զարգացման 3 հիմնական շրջան՝
- հունատիպ քերականության (V դարից մինչև XVII դարի սկիզբ),
- լատինատիպ քերականության (XVII դարի սկիզբ մինչև XVIII դարի վերջին քառորդ),
- ինքնատիպ քերականության (XVIII դարի վերջին քառորդից մինչև մեր օրերը)։