Քերմանի նահանգ
Նահանգ Իրանում / From Wikipedia, the free encyclopedia
Քերման օսթան (պարս.՝ استان کرمان, Օսթան-է Քերման), օսթան (նահանգ) Իրանի հարավ-արևելքում։ Արևելքից սահմանակից է Սիստան և Բելուջիստան, հարավից` Հորմոզգան, հարավ-արևմուտքից` Ֆարս, հյուսիս-արևմուտքից` Յազդ, հյուսիս-արևելքից` Հարավային Խորասան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 180 726 կմ², բնակչությունը՝ ▲3 164 718 մարդ (2016)[1]։ Տարածքով Իրանի 31 օսթաններից ամենախոշորն է։ Վարչական կենտրոնը Քերման քաղաքն է։
Արագ փաստեր Քերման օսթանպարս.՝ استان کرمان, Երկիր ...
Քերման օսթան պարս.՝ استان کرمان | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Քերման |
Բնակչություն | ▲3 164 718 մարդ (2016)[1] |
Տարածք | 180 726 կմ² |
Սահմանակցում է | Յազդի նահանգ, Սիստան և Բելուջիստան, Հորմոզգանի նահանգ, Հարավային Խորասան և Ֆարս |
ISO 3166-2 կոդ | IR-08 |
Հեռախոսային կոդ | 0341 |
gov.kr.ir | |
Փակել
Քերմանը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ Հետագայում օսթանից անջատվել են հարավային ծովափնյա շրջանները, որոնք ներկայումս կազմում են Հորմոզգան օսթանը[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Մաշհադ քաղաքը։