Քլոե Սևինյի
From Wikipedia, the free encyclopedia
Քլոե Սթիվենս Սևինյի (անգլ.՝ Chloë Stevens Sevigny, նոյեմբերի 18, 1974(1974-11-18)[1][2][3], Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի է ֆրանսիական ծագումով, նախկինում ֆոտոմոդել։
Արագ փաստեր Քլոե Սևինյիանգլ.՝ Chloë Sevigny, Ծնվել է ...
Քլոե Սևինյի անգլ.՝ Chloë Sevigny | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1974(1974-11-18)[1][2][3] (49 տարեկան) |
Ծննդավայր | Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ |
Կրթություն | Darien High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, նորաձևության դիզայներ, կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
chloesevigny.com | |
Փակել
Նրա դեբյուտը Լարի Կլարկի «Երեխաները» (1995) ֆիլմն էր, որտեղ Քլոեն մարմնավորում էր ՁԻԱՀ-ով հիվանդ 16-ամյա աղջկա։ Այդ ֆիլմից հետո սկսվեց նրա դերասանական կարիերան։ Նրան մեծ ճանաչում բերեց 1999 թվականին լույս տեսած «Տղաները լաց չեն լինում» ֆիլմը, որի համար դերասանուհին որպես երկրորդ պլանի դերասանուհի ներկայացվել է Օսկարի և Ոսկե Գլոբուսի։ 2010 թվականին դարձել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր որպես երկրորդ պլանի դերասանուհի («Մեծ սեր» մինիսերիալ)։