Քութեշ
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Քութեշ (կամ սկառլատինա), սուր վարակային հիվանդություն՝ հարուցված A խմբի բետա հեմոլիտիկ ստրեպտոկով (Streptococcus pyogenes)[2]։ Ամենահաճախ դիտվող ախտանիշներն են՝ անգինան, տենդը, գլխացավերը, մեծացած ավշային հանգույցները և տիպիկ ցանը[2]։ Լեզուն ունի բնութագրական տեսք՝ մորենման է, սկզբում սպիտակ, ապա կարմիր, իսկ տիպիկ ցանը մանր կետային է՝ նման հղկաթղթի[2]։ Առավել հաճախ հանդիպում է 5-15 տարեկան երեխաների մոտ[2]։
Քութեշ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Թարախածին ստրեպտոկոկ[1] |
Փոխանցման ձև | droplet transmission? |
Հիվանդության ախտանշաններ | մորենման լեզու, տենդ[1], որովայնային ցավ[1], փսխում[1], Պապուլա[1], նշիկաբորբ, ավշային հանգույցների բորբոքում, կոկորդի ցավ, ring of paleness around the mouth?, Pastia's lines? և Հաճախասրտություն |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն և մանկաբուժություն |
Scarlet fever Վիքիպահեստում |
Քութեշով հիվանդանում են հիմնականում այն մարդիկ, որոնք ունեն ստրեպտոկոկալ անգինա կամ մաշկի ստրեպտոկոկային ախտահարում[2]։ Հարուցիչները տարածվում են հազալու և փռշտալու ժամանակ[2]։ Տարածումը հնարավոր է նաև, եթե վարակակիրը կպչում է բակտերիան պարունակող որև առարկայի և ապա ձեռքը կպցնում է քթին կամ բերանին[2]։ Բնութագրական ցանավորումը պայմանավորված է էրիթրոգեն տոքսինով, որն արտադրում են տվյալ բակտերիաների որոշ շտամներ[2][3]։ Ախտորոշումը հաստատվում է բկանցքի քսուկի ցանքսի հիման վրա[2]։
Պատվաստանյութ չի կիրառվում[2]։ Կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում հաճախակի լվանալ ձեռքերը, առանձնացնել անձնական օգտագործման իրերը և հեռու մնալ հիվանդ մարդկանցից[2]։ Հիվանդությունը բուժվում է հակաբիոտիկներով, որի ժամանակին և ադեկվատ կազմակերպումը կանխարգելում է հետագա բարդությունները[2]։ Լիարժեք կազմակերպված բուժման պարագայում ելքը հիմնականում բարենպաստ է[4]։ Քութեշի հետևանքով զարգացող ուշ բարդություններից են երիկամի ախտահարումը, սրտի ռևմատիկ ախտահարումը և արթրիտը[2]։ 20-րդ դարի սկզբին քութեշը մանկական մահացության առաջատար պատճառներից մեկն էր[5][6]։