Քվենտին Տարանտինո
From Wikipedia, the free encyclopedia
Քվենտին Տարանտինո (անգլ.՝ Quentin Jerome Tarantino [ˌtærənˈtiːnoʊ], մարտի 27, 1963(1963-03-27)[1][2][3][…], Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ), ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, կինոօպերատոր, պրոդյուսեր և դերասան։ Տարանտինոն հանդիսանում է կինեմատոգրաֆում պոստմոդեռնիզմի վառ ներկայացուցիչներից մեկը, նա պատմամշակութային պրոցեսի վերարժևորողներից է։ Նրա ֆիլմերը առանձնանում են բռնության էսթետիկ ներկայացմամբ, յուրահատուկ սև հումորով և երկար երկխոսություններով[9][10]։ Տարանտինոն համաշխարհային ճանաչում ստացավ «Քրեական ընթերցվածք» (1994) ֆիլմով, որը նրան բերեց Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենին»[11], ինչպես նաև Օսկար[12] և Ոսկե Գլոբուս[13] մրցանակներ լավագույն սցենարի համար։ Նրա լավագույն աշխատանքներից են «Կատաղած շները» (1992), «Ջեքի Բրաուն» (1997), «Սպանել Բիլին» (երկու մասով 2003-2004), «Մահվան ապացույց» (2007), «Անփառունակ սրիկաները» (2009) և «Ջանգո ազատագրվածը» (2012)։ Վերջին ֆիլմի սցենարի համար նույնպես արժանացել է «Օսկարի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների։
Քվենտին Տարանտինո անգլ.՝ Quentin Tarantino | |
---|---|
Տարանտինոն «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ | |
Հասակը | 185 սմ |
Ծնվել է | մարտի 27, 1963(1963-03-27)[1][2][3][…] (61 տարեկան) |
Ծննդավայր | Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ |
Կրթություն | Narbonne High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | իտալական ծագումով ամերիկացի և իռլանդական ծագումով ամերիկացի |
Կրոն | ագնոստիցիզմ |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոդերասան, գրող, մոնտաժող, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր |
Ակտիվ շրջան | 1983–այժմ |
Ժանրեր | Թրիլեր, Կատակերգություն, Քրեական |
Ընտրանի | "Մեղքերի քաղաքը", "Մայրամուտից մինչև լուսաբաց", "Սպանել Բիլին" |
Ծնողներ | հայր՝ Թոնի Տարանտինո |
Ամուսին(ներ) | Daniella Pick?[4][5][6] |
Համատեղ ապրող(ներ) | Միրա Սորվինո[7] և Didem Erol? |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0000233 |
ԿինոՊոիսկ | ID 7640 |
2004 թվականին Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի ժյուրիի անդամ էր[14]։ Իսկ 2010 թվականին Տարանտինոն Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի ներկայացուցիչ էր նշանակվել[15]։