Քրիստիան IX
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստիան IX կամ Քրիստիան Շլեզվիգ Հոլշտեյն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգցի (դան․՝ Christian 9, ապրիլի 8, 1818(1818-04-08)[1][2][3][…], Գոտտրոպ ամրոց, Շլեզվիգի Դքսություն - հունվարի 29, 1906(1906-01-29)[1][2][3][…], Ամալիենբորգ, Կոպենհագեն, Դանիա)[8], 1863 - 1906 թվականների Դանիայի թագավոր, որը սերում էր 1448 թվականից Դանիայում իշխող Օլդենբուրգներ արքայական տոհմի արական կրտսեր ճյուղից` Գլյուքսբուրգներ իշխանական տնից, և նա ի ծնե չի ժառանգել Դանիայի գահը, այլ գործող թագավոր Ֆրեդերիկ VII-ի անժառանգ լինելու և 1842 թվականին արքայադուստր Լուիզա Հեսսեն Կասելացու հետ բարեհաջող ամուսնության հետևանքով[9]։
Քրիստիան IX Քրիստիան Շլեզվիգ Հոլշտեյն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգցի դան․՝ Christian 9 | |
---|---|
Զինվորական կոչում | գեներալ |
Ծնվել է՝ | ապրիլի 8, 1818(1818-04-08)[1][2][3][…] |
Ծննդավայր | Գոտտրոպ ամրոց, Շլեզվիգի Դքսություն |
Մահացել է՝ | հունվարի 29, 1906(1906-01-29)[1][2][3][…] (87 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Ամալիենբորգ, Կոպենհագեն, Դանիա |
Ռոսկիլդեի մայր տաճար | |
Երկիր | Դանիա |
Տոհմ | Գլյուքսբուրգներ և House of Glücksburg (Denmark)? |
միապետ և սպա | |
Շրջանավարտ | Բոննի համալսարան և Royal Danish Army Officers Academy? |
Հայր | Friedrich Wilhelm, Duke of Schleswig-Holstein-Sonderburg-Glücksburg? |
Մայր | Princess Louise Caroline of Hesse-Kassel? |
Երեխաներ | Ֆրեդերիկ VIII Դանիացի, Ալեքսանդրա Դանիացի[4], Գեորգիոս I, Մարիա Ֆյոդորովնա[5], Տիրա Դանիացի և Վալդեմար Դանիացի |
Հավատք | Դանիական եկեղեցի |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Քրիստիան IX-ի գահ բարձրանալու հենց առաջին տարում` 1864 թվականին Շլեզվիգի երկրորդ պատերազմի արդյունքում Դանիան կորցրել է Շլեզվիգ, Հոլշտայն, Լաուենբուրգ դքսությունները։ Ինչի հետևանքով նա մեծ ժողովրդականություն չի վայելել իր կառավարման սկզբնական շրջանում։ Նրա կառավարման տարիներին շատ քաղաքական վեճեր են եղել, քանի որ Դանիան միայն 1849 թվականին էր դարձել սահմանադրական միապետություն և դեռևս վիճելի էր խորհրդարանի և իշխանության միջև հավասարակշռությունը։ Կառավարման վերջին տարիներին Քրիստիա IX-ի ժողովրդականությունն աստիճանաբար աճել է և նա դարձել է ազգային պատկերակ, հանձին իր գահակալության երկարատևության և նրա ցուցաբերած անձնական բարոյական բարձր չափանիշների։
Քրիստիանի և Լուիզայի ամուսնության ընթացքում ծնված վեց երեխաներն էլ ամուսնական կապերով միավորվել են Եվրոպայի թագավորական այլ ընտանիքների հետ։ Այդպիսով Քրիստիան IX-ը վաստակել է «Եվրոպայի աներ» (Father-in-law of Europe) մականունը։
Ներկայիս Եվրոպայի միապետերի մեծ մասը հանդիսանում են Քրիստիան IX-ի անմիջական ժառանգները. այդ թվում Դանիայի ներկայիս թագուհի Մարգարետ II-ը, Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ը, Բելգիայի թագավոր Ֆիլիպը, Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը, Լյուքսեմբուրգի դուքս Հենրի Ալբերտը։ Եղիսաբեթ II-ի ամուսինը` Էդինբուրգի դուքս կոնսորտ Արքայազն Ֆիլիպը նույնպես Քրիստաիան IX-ի հայրական գծով ազգականն է, ինչպես նաև Ռումինիայի թագավոր Միխայ I-ը և Հունաստանի թագավոր Կոնստանտինոս II-ը։ Բացի այդ նրա ժառանգներից են Ռումինիայի թագավոր Միխայ I-ի կինը` կոնսորտ թագուհի Աննան, Հունաստանի թագավոր Կոնստանտիանոս II-ի կինը` Աննա-Մարիա Դանիացին, Իսպանիայի թագուհի Սոֆյա Հունացին[10]։