Օղակ գործողություն
From Wikipedia, the free encyclopedia
«Օղակ» գործողություն (հայտնի է նաև՝ «Կոլցո» գործողություն, «Կոլցո» օպերացիա անուններով, ռուս.՝ Операция Кольцо), Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված պատժիչ-ահաբեկչական գործողություններ, էթնիկ զտումներ, որն իրականացվել է ԽՍՀՄ զինված ուժերի բանակային ստորաբաժանումների, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ստորաբաժանումների և Խորհրդային Ադրբեջանի նորաստեղծ Միլիցիայի հատուկ նշանակության ուժերի (ՕՄՈՆ) կողմից 1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս ամիսը[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]։
Օղակ գործողություն, ռուս.՝ Операция Кольцо | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արցախյան հակամարտություն | |||||||||
ԽՍՀՄ բանակի Միլ ՄԻ-24 ուղղաթիռը «Օղակ» գործողության ընթացքում Շահումյանի շրջան երկնքում։ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Նոյեմբերյանի շրջանի միլիցիա, Արցախում գործող հայկական ինքնապաշտպանական ջոկատներ |
ԽՍՀՄ ԶՈՒ 4-րդ բանակ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքեր Ադրբեջանական ՕՄՈՆ | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
100-ից ավել զոհ, հարյուրավոր պատանդներ, որոնցից մի մասը հետագայում անհետ կորել է, իրենց բնակավայրերից տեղահան արվեցին ավելի քան 10․000 հայեր[1]։ |
1991 թվականի ապրիլի վերջին Խորհրդային Ադրբեջանի առաջին և վերջին նախագահ Այազ Մութալիբովը փաստացի պատերազմ է հայտարարում հայերի նկատմամբ[10][15][16][17], ինչից հետո սկսվում են հայկական բնակավայրերի դեմ հարձակումները[2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]։
Խորհրդաադրբեջանական ուժերի իրականացրած «Օղակ» գործողության հետևանքով ամբողջությամբ ավերվել և հայաթափվել են բազմաթիվ հայկական բնակավայրեր, սպանվել, գերեվարվել և խոշտանգումների ենթարկվել Խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հարյուրավոր խաղաղ բնակիչներ, Խորհրդային Հայաստանի միլիցիայի տասնյակ ներկայացուցիչներ, բռնաբարվել են տասնյակ կանայք և աղջիկներ, իրենց բնակավայրերից հարկադրաբար տեղահան արվել հազարավոր հայեր[2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]։