Օսման Համդի Բեյ
From Wikipedia, the free encyclopedia
Օսման Համդի (թուրքերեն՝ Osman Hamdi Bey) (դեկտեմբերի 30, 1842(1842-12-30)[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 24, 1910(1910-02-24)[1][4][2][…], Kuruçeşme, Բեշիքթաշ), թուրք հայտնի գեղանկարիչ և հնագետ։ Հիմնադրել է Ստամբուլի հնագիտական թանգարանը և արվեստների ակադեմիան, որը ներկայումս կրում է Միմար Սինանի անունը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օսման Համդի Բեյ թուրքերեն՝ Osman Hamdi Bey | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1842(1842-12-30)[1][2][3] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 24, 1910(1910-02-24)[1][4][2][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Kuruçeşme, Բեշիքթաշ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | մարդաբան, նկարիչ, արվեստագետ, հնագետ և քաղաքական գործիչ |
Ժանր | դիմապատկեր և ֆիգուրատիվիզմ[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Կրիաներ վարժեցնողը (կտավ) |
Ուսուցիչ | Ժան Լեոն Ժերոմ և Louis Boulanger? |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա[5] |
Հայր | Ibrahim Edhem Pasha? |
Osman Hamdi Bey Վիքիպահեստում |
Օսման Համդին ծնվել է ունևոր թուրքական ընտանիքում։ Օսման Համդիի հայրը եղել է օսմանյան մեծ վեզիր Իբրահիմ Էդհեմ փաշան։ Էթնիկ հույն է։
Նախնական կրթությունը ստանալով Բեշիկթաշ շրջանում, սովորել է իրավունք Ստամբուլի համալսարանում, այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում։ Մանկուց հետաքրքրված լինելով գեղանկարչությամբ, թողել է իրավագիտությունը և սովորել գեղանկարչության ֆակուլտետում։ Տասներկու տարվա ընթացքում նրա ուսուցիչներն են եղել Ժան Լեոն Ժերոմը և Գյուստավ Բյուլանժեն։ Հիմնականում նկարել է իրեն շրջապատող իրական աշխարհը։ Օսման Համդին ամուսնացել է ֆրանսուհու հետ, ումից ունեցել է երկու դուստր։ 1869 թվականին ընտանիքի հետ վերադարձել է Ստամբուլ։
Օսման Համդի Բեյը մեծապես հետաքրքրված է եղել նաև հնագիտությամբ։ Նա պեղումներ է իրականացրել Նեմրութում, Արևելյան Անատոլիայի մի շարք քաղաքներում՝ Վանում, Մուշում, Բասենում, Կոնիայում, Կայսերիում և այլն։