Օսմանյան կայսրություն
From Wikipedia, the free encyclopedia
Օսմանյան կայսրություն (օսման.՝ دولت عليه عثمانیه, Devlet-i ʿAlīye-i ʿOsmānīye; ժամանակակից թուրքերեն. Osmanlı İmparatorluğu կամ Osmanlı Devleti), նաև հայտնի որպես Թուրքական կայսրություն[1], Օսմանյան Թուրքիա[2][3], կայսրություն՝ հիմնադրված
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Սողութ (1299–1335) Բուրսա (1335–1413) Ադրիանապոլիս (1413–1453) Կոստանդնուպոլիս (1453–1922) | |||
Մակերես | 5.200.000 կմ2 (1683 թվական) | |||
Բնակչություն | 35.350.000 (1856 թվական) | |||
Մակերես | 1.800.000 կմ2 (1914 թվական) | |||
Բնակչություն | 24.000.000 (1912 թվական) | |||
Լեզու | օսմաներեն | |||
Կրոն | Իսլամ, Քրիստոնեություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Օսմանլուներ | |||
Պետության գլուխ | սուլթան | |||
Պատմություն |
Սելջուկյաններ | |
---|---|
Թյուրքերի միգրացիա | |
Սելջուկյան կայսրություն | |
Իկոնիայի սուլթանություն | |
Անատոլիայի մոնղոլական գրավում | |
Մոնղոլական կայսրություն | |
Հուլավյաններ | |
Օսմանյան կարստություն | |
Օսմանյան կայսրություն | |
Առաջին համաշխարհային պատերազմ | |
Հայոց ցեղասպանություն | |
Թուրքիայի Հանրապետություն | |
Անկախության պատերազմ | |
Մուստաֆա Քեմալ Աթաթուրք | |
Թուրքերի ներխուժումը Կիպրոս | |
Հեղաշրջման փորձ Թուրքիայում (2016) | |
Թուրք-Սիրիական կոնֆլիկտ | |
Թուրքիայի պորտալ |
13-րդ դարի վերջին(1299թ.) Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում՝ Սյողութի (ներկայիս Բիլեջիքի նահանգ) մոտ օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից[4]։ 1354 թվականից հետո օսմանցիները ներխուժեցին Եվրոպա և նվաճեցին Բալկանյան թերակղզին, և կայսրությունը դարձավ միջմայրցամաքային կայսրություն։ Օսմանցիները Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլսի նվաճմամբ 1453 թվականին վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը[5]։
16-րդ և 17-րդ դարերում Սուլեյման I-ի գահակալման ժամանակ կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին՝ տիրելով Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի մի մասին, Արևմտյան Ասիային, Կովկասին, Հյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն[6]։ 17-րդ դարի սկզբին կայսրությունն իր տիրապետության տակ ուներ 32 պրովինցիա և մեծ թվով կախյալ երկրներ։ Նրանցից շատերը միաձուլվեցին Օսմանյան կայսրությանը, մյուս մասը տարբեր միջոցներով ձեռք բերեց իր անկախությունը դարերի ընթացքում։ Օսմանյան կայսրությունը՝ Կոնստանդնուպոլիս մայրաքաղաքով և Միջերկրական ծովի ավազանի վերահսկողությամբ, վեց դար շարունակ եղել է կապող օղակ Արևելքի և Արևմուտքի համար։ Կայսրության վաղեմի հզորությունը աստիճանաբար թուլացավ Սուլեյման I-ից հետո[7]։ Կայսրությունը շարունակեց ունենալ մրցունակ և ուժեղ տնտեսություն, հասարակություն և ռազմական ներուժ 17-րդ և 18-րդ դարերում[8]։ Սակայն երկարատև խաղաղ պայմանների պատճառով (1740-1768) օսմանյան զինված ուժերի մարտունակությունն անկում ապրեց և ավելի թույլ էր իր եվրոպական մրցակից Հաբսբուրգների և Ռուսական կայսրություններից[9]։ Օսմանցիների պարտությունները 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ստիպեց նրանց բարեփոխումներ իրականացնել՝ մոդեռնիզացնելով պետությունը, որը կոչվեց Թանզիմաթ։ Բարեփոխումների արդյունքում օսմանյան բանակը դարձավ առավել մարտունակ՝ չնայած տարածքային կորուստների՝ հատկապես Բալկաններում, որտեղ ստեղծվեցին մի քանի անկախ պետություններ[10]։ Կայսրությունը դաշինք կնքեց Գերմանիայի հետ 20-րդ դարի սկզբին՝ հույս ունենալով խուսափել դիվանագիտական մեկուսացումից, որը առաջ էր եկել տարածքային կորուստներից հետո և այսպիսով, Կենտրոնական ուժերի կողմից միացավ Առաջին համաշխարհային պատերազմին[11]։ Մինչ կայսրությունը կռվում էր արտաքին թշնամիների դեմ, երկրի ներսում նույնպես իրավիճակը պայթյունավտանգ էր․ ապստամբություններ սկսվեցին հատկապես արաբական տարածքներում։ Այս ժամանակ Օսմանյան կայսրությունը որոշեց ազատվել քրիստոնյա փոքրամասնություններից՝ կազմակերպելով հայերի, ասորիների և պոնտական հույների ցեղասպանությունները[12]։
Առաջին համաշխարհային պատերազմում Կենտրոնական ուժերը պարտություն կրեցին, և Օսմանյան կայսրությունը սկսեց մասնատվել։ Մերձավոր Արևելքի տարածքներն անցան Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Հաջողությամբ ավարտված Թուրքիայի ազգայնամոլական պատերազմն ընդդեմ դաշնակիցների բերեց Թուրքիայի հիմնադրմանը և Օսմանյան միապետության անկմանը[13]։