Ֆիմի Հեթումի Հեթումյան
Արքայադուստր Կիլիկիայի հայկական թագավորությունում / From Wikipedia, the free encyclopedia
Ֆիմի Հեթումյան, նաև Եվփիմեա (ծննդյան թվականն անհայտ - դեկտեմբերի 2[1], 1309, Դրազարկի վանք), Կիլիկիայի հայկական թագավորության արքայադուստր, իշխանուհի, Կիլիկիայի Հեթում Ա թագավորի և Զաբել թագուհու ավագ դուստրը, Կիլիկիայի Լևոն Գ թագավորի քույրը և Սիդոնի սենյոր Ջուլիան Գրանիերի կինը։ Ֆիմին սերվում էր Հեթումյանների թագավորական տոհմից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիմի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ֆիմի Հեթումյան, Կիլիկիայի հայկական թագավորության արքայադուստր ...
Ֆիմի Հեթումյան | |
---|---|
Կիլիկիայի հայկական թագավորության արքայադուստր | |
Տիտղոսներ | Սիդոնի իշխանուհի |
Մահացել է՝ | դեկտեմբերի 2[1], 1309 |
Վախճանի վայր | Դրազարկի վանք, Ադանայի մարզ, Թուրքիա |
Դրազարկի վանք | |
Ազգություն | հայ |
Տոհմ | Հեթումյաններ |
Հայր | Հեթում Ա |
Մայր | Զապել Ա Ռուբենյան |
Երեխաներ |
|
Փակել