Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկի (ռուս.՝ Фёдор Михайлович Достоевский, հոկտեմբերի 30 (նոյեմբերի 11), 1821[1][2][3][…], Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2][4] - հունվարի 28 (փետրվարի 9), 1881[2][1][5][…], Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[6][7][1][…]), ռուս մեծ գրող, գրականագետ, մտածող, փիլիսոփա, հրապարակախոս։ Դոստոևսկին ռուս գրականության դասականներից է և համաշխարհային նշանակության լավագույն վիպագիրներից մեկը[10]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոստոևսկի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ֆեոդոր Դոստոևսկիռուս.՝ Фёдор Михайлович Достоевский, Ծնվել է ...
Ֆեոդոր Դոստոևսկի ռուս.՝ Фёдор Михайлович Достоевский |
---|
|
Ծնվել է | հոկտեմբերի 30 (նոյեմբերի 11), 1821[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2][4] |
---|
Վախճանվել է | հունվարի 28 (փետրվարի 9), 1881[2][1][5][…] (59 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[6][7][1][…] |
---|
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն[2] |
---|
Գրական անուն | Д., Друг Кузьмы Пруткова, Зубоскал, —ий, М., Летописец, М-ий, Н. Н., Пружинин, Зубоскалов, Ред., Ф. Д. և N.N. |
---|
Մասնագիտություն | թարգմանիչ, վիպասան, ակնարկագիր, վիպասան, լրագրող, փիլիսոփա, կենսագիր, գրող, հրապարակախոս և արձակագիր |
---|
Լեզու | ռուսերեն |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
---|
Կրթություն | Նիկոլաևյան ինժեներական դպրոց և Նիկոլայան ճարտարագիտական ուսումնարան |
---|
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Գրառումներ ընդհատակից, Ոճիր և պատիժ, Ապուշը, Դևեր, Կարամազով եղբայրներ, Գրառումներ մեռյալ տնից, Խաղամոլը, Աղքատ մարդիկ[8] և Նմանակը[8] |
---|
Ստեղծագործությունների ցանկ | Fyodor Dostoyevsky bibliography? |
---|
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
---|
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
---|
Ամուսին | Աննա Դոստոևսկայա[9][4] և Մարիա Դոստոևսկայա |
---|
Զավակներ | Լյուբով Դոստոևսկայա[4] |
---|
Ներշնչվել է
- Ալեքսանդր Պուշկին, Միխայիլ Լերմոնտով, Նիկոլայ Գոգոլ, Վլադիմիր Սոլովյով, Վիսարիոն Բելինսկի, Ալեքսանդր Գերցեն, Ադամ Միցկևիչ, Իմանուիլ Կանտ, Ուիլյամ Շեքսպիր, Օնորե դը Բալզակ, Միգել դե Սերվանտես, Չարլզ Դիքենս, Վիկտոր Հյուգո, Ժորժ Սանդ, Ֆրիդրիխ Շիլլեր, Էրնստ Հոֆման, Էդգար Ալլան Պո, Christ? և Նիկոլայ Կարամզին
|
|
Կայք | fedordostoevsky.ru |
---|
Ֆեոդոր Դոստոևսկի Վիքիքաղվածքում |
Fyodor Dostoyevsky Վիքիպահեստում |
Փակել
Դոստոևսկու ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են զբաղեցնում համաշխարհային գրականության գանձարանում։ «Կարամազով եղբայրները» համարվում է բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերից մեկը[11]։ 1877 թվականից Պետերբուրգի ԳԱ թղթակից-անդամ է։