Ապուշը
From Wikipedia, the free encyclopedia
«Ապուշը» (ռուս.՝ Идиот), ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1868 թվականի հունվարից մինչև 1869 թվականի փետրվար «Русский вестник» պարբերականում[1]։ Համարվում է Դոստոևսկու լավագույն ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն[2]։ Վեպի գաղափարը ծնվել է հեղինակի՝ արտասահմանյան ուղևորության ժամանակ, երբ նա եղել է Գերմանիայում ու Շվեյցարիայում։ «Ապուշը» վեպի առաջին գրառումն արվել է 1867 թվականի սեպտեմբերի 14-ին Ժնևում։ Մնացածը գրվել է Իտալիայում և ավարտվել Ֆլորենցիայում 1869 թվականի հունվարի 29-ին։ Նախապես նվիրված է եղել գրողի սիրելի զարմուհուն՝ Ս․ Ա․ Իվանովային։ Պահպանվել են վեպի նախապատրաստական նյութերի երեք տետրեր (առաջին անգամ հրատարակվել են 1931 թվականին), սակայն վեպի սևագիր ու մաքրագիր ձեռագրերը չեն պահպանվել[3]։
Ապուշը ռուս.՝ Идиот | |
---|---|
Հեղինակ | Ֆեոդոր Դոստոևսկի |
Անվանվել է | ապուշ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Կերպար(ներ) | իշխան Միշկին, Նաստասյա Ֆիլիպովնա և Պարֆյոն Ռոգոժին |
Ստեղծման տարեթիվ | 1867 |
Նկարագրում է | Ռուսական կայսրություն |
Նախորդ | Խաղամոլը |
Հաջորդ | Հավերժական ամուսին |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հրատարակման տարեթիվ | 1869 |
Թարգմանիչ հայերեն | Ա. Ղ. Վարդապետյան |
Հրատարակում հայերեն | Երևան։ «Հայաստան», 1965 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/dostojew/idiot/idiot.html |
Վիքիքաղվածք | Ապուշը |
The Idiot (Dostoyevsky) Վիքիպահեստում |
Համաշխարհային կինոյի նշանավոր ռեժիսորներից Ակիրա Կուրոսավան Դոստոևսկու «Ապուշը» վեպի հիման վրա նկարահանել է համանուն կինոնկարը (1951 թվական)։