Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018
From Wikipedia, the free encyclopedia
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018, ՖԻՖԱ Աշխարհի 21-րդ առաջնություն, որն անցկացվել է Ռուսաստանում[1] 2018 թվականի հունիսի 15-ից հուլիսի 15-ը[2]։ Ռուսաստանը Արևելյան Եվրոպայում աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին կազմակերպիչ երկիրն է[3]։ 2018 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտերում[4]։ Առաջնության հաղթողը կմասնակցի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2021-ին, որը կանցկացվի Կատարում։ Եզրափակիչը տեղի ունեցավ հուլիսի 15-ին Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում, որտեղ Ֆրանսիան և Խորվաթիան վիճարկեցին Աշխարհի գավաթը։ Ֆրանսիան հաղթեց 4-2 հաշվով և երկրորդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոնը, իսկ եվրոպական հավաքականները չորրորդ անգամ անընդմեջ նվաճեցին աշխարհի գավաթը։
Արագ փաստեր Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 ...
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Ռուսաստան |
Քաղաքներ | 11 |
Մարզադաշտեր | 12 |
Մրցաշրջանի ժամկետ | հունիսի 14 - հուլիսի 15 2018 թ. |
Մասնակիցներ | 32 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Ֆրանսիա |
Փոխչեմպիոն | Խորվաթիա |
Երրորդ տեղ | Բելգիա |
Չորրորդ տեղ | Անգլիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 64 |
Խփված գոլեր | 169 (2.64 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Հարրի Քեյն (6 գոլ) |
Լավագույն խաղացող | Լուկա Մոդրիչ |
← 2014 2022 → |
Փակել