Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն (ֆր՝. Agence universitaire de la Francophonie - AUF), բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների համաշխարհային ցանց, որոնք մասամբ կամ ամբողջովին ֆրանկոֆոն են։ 2017 թվականին այս գործակալությունն ուներ 845 անդամներ աշխարհի 111 երկրներում և համարվում էր մեկ ընդհանուր լեզվի վրա հիմնված համալսարանական ամենաընդարձակ ընկերակցությունն աշխարհում[1][2]։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Կանադայում՝ Մոնրեալի համալսարանի կամպուսում (համալսարանական ավանում)։ 2015 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր գործակալության տնօրենը Ժան-Պոլ դը Գոդմարն է[3]։
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն | |
---|---|
Տեսակ | university network? |
Երկիր | Կանադա |
Հապավում | AUF |
Հիմնադրված | սեպտեմբերի 13, 1961 |
Գլխադասային գրասենյակ | Մոնրեալ |
Տարածաշրջան | Ֆրանկոֆոնիա |
Ղեկավար | Jean-Paul de Gaudemar? |
Կայք | auf.org(ֆր.) |
AUF-ի գործունեության ոլորտում ընդգրկված է համալսարանական թվայնացված կամպուսների ստեղծումը, հնարավորին չափ մեծ թվով ֆրանսախոս (հատկապես՝ աֆրիկյան) կամպուսների տեղեկատվական կենտրոններ մուտք գործելու հնարավորության ապահովումը։ Գործակալությունն աշխատում է նաև ֆրանկոֆոն համալսարանների շրջանում ուսանողների ու գիտահետազոտական աշխատանքներ կատարողների տեղաշարժը հնարավորինս դյուրացնելու, հեշտացնելու ուղղությամբ։