Ամերիկյան սարսափ պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
«Ամերիկյան սարսափ պատմություն»-ը (անգլ.՝ American Horror Story) ամերիկյան սարսափ հեռուստասերիալ է, որը ստեղծվել է Ռայան Մըրֆիի և Բրեդ Ֆալչեքի կողմից FX հեռուստաալիքի համար[2]։ Համարվելով անթոլոգիա, յուրաքանչյուր եթերաշրջանն ունի իր առանձին սյուժեն, հերոները, սկիզբը և ավարտը[3]։ Սյուժեի որոշ հատվածները ոգեշնչված են իրական դեպքերից։ Որոշ դերասաններ հայտնվում են մեկից ավելի եթերաշրջաննրում՝ մարմնավորելով նոր հերոսների, սակայն հնարավոր է նաև հին հերոսների վերադարձը։ Շատ ժամանակ դերասանները մեկ եթերաշրջանում մարմնավորում են մեկից ավելի հերոսների[4][5][6]։ Էվան Փիթերսը, Սառա Փոլսոնը, Լիլի Ռեյբը ամենաշատն են հայտնվել էկրաններին՝ նկարահանվելով ինը եթերաշրջաններում։ Նրանց հաջորդում է Ֆրենսիս Քոնրոյը, ով նկարահանվել է ութ եթերաշրջաններում։ Դենիս Օ՛Հերը հայտնվում է յոթ եթերաշրջաններում։ Էմմա Ռոբերթսը և Բիլլի Լուրդը հայտնվում են վեց եթերաշրջաններում։ Իսկ Ջեսիկա Լենգը, Անջելա Բասեթը, Քեթի Բեյթսը, Ադինա Փորթերը, Ֆին Ուիթրոքը, Ջեյմի Բրյուերը և Լեսլի Գրոսմանը նկարահանվել են հինգ եթերաշրջաններում։
Առաջին եթերաշրջանի(Մարդասպան-տունը) դեպքերը կատարվում են 2011-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա; Այն պատմում է ընտանիքի մասին ով բնակություն է հաստատում ուրվականներով տանը։ Երկրորդ եթերաշրջանի(Հոգեբուժարան) իրադարձությունները տեղի են ունենում 1964-ին Մասաչուսեթսում և ներկայացնում են հոգեբուժարանի աշխատակազմի և հիվանդների կյանքը։ Երրորդ եթերաշրջանը(Կախարդների գիշերաժողով) պատմում է Նոր Օռլեանում գտնվող կախարդների և նրանց թշնամիների մասին։ Չորրոդ եթերաշրջանի(Հրեշների կրկեսը) դեպքերը զարգանում են 1952-ին Ֆլորիդայի Յուպիտեր քաղաքում և կենտրոնացած են Հրեշների կրկեսի անդամների շուրջ։ Հինգերորդ եթերաշրջանը(Հյուրանոց) կենտրոնացած է գերբնական հյուրանոցի անձնակազմի և հյուրերի վրա։ Վեցերորդ եթերաշրջանի(Ռոանոկ) դեպքերը կատարվում են 2014-2016 թվականներին և ներկայացվում է կորուսյալ առանձնատունը, որը բնակեցված էր Ռոանոկ գաղութի ուրվականներով։ Յոթերորդ եթերաշրջանը(Պաշտամունք) պատմում է 2016 թվականի նախագահական ընտրություններից հետո Միչիգանում ստեղծվող պաշտամունքի մասին։ Ութերորդ եթերաշրջանում(Ապոկալիպսիս) ներկայացված են քովենի կախարդները և Նեռը՝ «Մարդասպան տնից»։ Իններորդ եթերաշրջանի(1984) դեպքերը զարգանում են 1980-ականների Լոս Անջելեսում և կենտրոնանում են կրկին վերաբացված ամառային ճամբարի անձնակազմի շուրջ։ Տասներորդ եթերաշրջանը(Երկակի տեսակ) բաժանված է երկու մասի։ Առաջին մասի(Կարմիր Ալիք) գործողությունները կատարվում են Մասաչուսեթսի Պրովինսթաունում և ներկայացնում են քաղաքի բնակիչներին, իսկ երկրոդ մասը(Մահվան հովիտ) պատմում է երիտասարդների մասին, ովքեր այլմոլորակայինների զոհն են դառնում։ Տասնմեկերորդ եթերաշրջանի(Նյու Յորք) դեպքերը զարգանում են 1980-ականներին Նյու Յորքում և կենտրոնանում են գեյերի սպանության և նորահայտ վիրուսի շուրջ։ 2020 թվականին FX-ը հաստատել է, որ հեռուստասերիալը կունենա առնվազն 13 եթերաշրջան։
Չնայած առանձին եթերաշրջանների ընդունումները տարբեր էին, ԱՀՍ-ն ընդհանուր առմամբ լավ արձագանքներ ստացավ քննադատների կողմից։ Մեծ հավանություն ստացան նաև դերասանական կազմի անդամները, հատկապես՝ Ջեսիկա Լենգը, ով ստացավ երկու Էմմի և մեկ Ոսկե գլոբուս մրցանակներ[7][8][9]։ Ջեյմս Քրոմվելը և Քեթի Բեյթսը ստացան մեկական Էմմի մրցանակներ։ Լեդի Գագան ստացավ Ոսկե գլոբուս[10]։ Սերիալը միշտ բարձր ցուցանիշներ է գրանցում FX-ում։ Առաջին եթերաշրջանը դարձավ 2011 թվականի ամենադիտված նոր հեռուստասերիալը։