Լուիզիանա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Լուիզիանա (անգլերեն՝ Louisiana), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում, Մերձմեքսիկական դաշտավայրում։ Տարածքը՝ 125,7 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Բաթոն Ռուժ, խոշոր քաղաքը Նոր Օրլեանն է։ Ընդհանուր տարածքը 135 382 կմ² (31-րդ տեղը ԱՄՆ-ում) է, որից ցամաքը կազմում է 113 721 կմ²։ Բնակչությունը կազմում է 4 574 836 մարդ (25-րդ տեղում է ԱՄՆ-ում)։ Նահանգի պաշտոնական մականունը՝ «Հավալուսների նահանգ»։ Անվանակոչվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի պատվին (ֆրանսերեն արտասանությունը՝ Լուի)։ Նախկինում Լուիզիանա էր անվանվում՝ ֆրանսիացիների կողմից վերահսկվող Մեքսիկական ծոցի ափին գտնվող ընդարձակ տարածքը (Նոր Ֆրանսիա)։
Remove ads
Անվանում
17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբը Լուիզիանա էր կոչվում Միսիսիպի գետի ավազանի ընդարձակ տարածքը, որի զգալի մասը գաղութացրել էր Ֆրանսիան։ Այդ տարածքը 1682 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ Ռոբեր Կավելիե դը Լա Սալը ի պատիվ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի (ֆրանսերեն՝ Louis) անվանեց Louisiana։ Այժմ Լուիզիանա նահանգը զբաղեցնում է այդ ընդարձակ տարածքի միայն մի մասը[3]։
Աշխարհագրություն
Արևմուտքից Լուիզիանան սահմանակից է Տեխասին, հյուսիսից Արկանզասին, արևելքից Միսսիսիպիին, հարավից նահանգը սահմանակից է Կարիբյան ծովին։ Նահանգի տարածքը հստակ բաժանված է երկու մասի`«վերին» և «ստորին»։ Վերջինին բնորոշ է ճահճային ցածրադիր վայրերի առատությունը։
Ամենաբարձր կետը Դրիսքիլլ լեռն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 163 մետր է։
Բնակչություն
2000 թվականի տվյալներով նահանգի բնակչությունը կազմված է սպիտակամորթներից (63 %), սևամորթներից (32 %), 5 % ասիացիներից և այլն։ 92 %-ի մայրենի լեզուն անգլերենն է, 5 %-ինը ֆրանսերենը, 3 %-ինը իսպաներենը։
Աֆրոամերիկացիներ և ֆրանսիական ծագման ամերիկացիներ
Լուիզիանան երկրորդ տեղում է, իր տարածքում բնակվող աֆրիկյան ամերիկացիների թվով (32.5 %), հարևան Միսիսիպիից (36.3 %) հետո։
Սպիտակամորթ բնակչությունը հյուսիսում
Լուիզիանայի հյուսիսում գերակշռում են բրիտանական ծագման սպիտակամորթները։ Այդ մարդիկ հիմնականում ունեն անգլիական, ուելսական և շոտլանդաիռլանդական արմատներ և նույն մշակույթն ու բողոքական կրոնը ինչ հարևան նահանգները։
Այլ եվրոպացիներ
Լուիզիանայի վաճառքից առաջ մի քանի գերմանացի ընտանիքներ տեղափոխվեցին Միսսիսիպի գետի երկայնքով դեպի ծայրամաս։ Նրանք միաձուլվեցին կրեոլների և քաշունցիների հասարակությունների հետ։ Քանի որ Նոր Օռլեանը հանդիսանում է խոշոր նավահանգիստ և երկրի երրորդ ամենաաղտոտ քաղաքը, այն ներգրավեց բազմաթիվ իռլանդական, իտալական և գերմանական ներգաղթյալներին, որոնք ի սկզբանե կաթոլիկներ էին։
Ասիացիներ և ամերիկացիներ
Լուիզիանայի ասիական բնակչությունը համարվում է 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին այստեղ եկած չինական աշխատողների ժառանգները 1970-ական թվականներին։ 1980-ական թվականներին Մեքսիկական ծոց ժամանեցին բազմաթիվ փախստականներ Վիետնամից և Հարավարևելյան Ասիայից, ովքեր զբաղվում էին ձկնորսությամբ, արդյունաբերությամբ և ծովախեցգետնի արտադրությամբ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads