Մեջիք Ջոնսոն
From Wikipedia, the free encyclopedia
Էրվին «Մեջիք» Ջոնսոն կրտսեր (անգլ.՝ Earvin "Magic" Johnson Jr., օգոստոսի 14, 1959(1959-08-14)[2][3][4][…], Լանսինգ[5][6]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ, ով իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում՝ որպես խաղարկող։ «Լեյքերսի» կազմում Ջոնսոնը 5 անգամ դարձել է NBA չեմպիոն, ընդ որում՝ 3 անգամ արժանացել է գերեզրափակիչի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) կոչմանը։ 12 անգամ հանդես է եկել NBA-ի բոլոր աստղերի խաղում։
Մեջիք Ջոնսոն Magic Johnson | ||
Դիրքը | Խաղարկող | |
---|---|---|
Համար | № 32 | |
Ի ծնե տրված անունը | Էրվին Ջոնսոն կրտսեր' Earvin Johnson, Jr. | |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 14, 1959 (64 տարեկան) | |
Ծննդավայր | Լենսինգ (Միչիգան), Միչիգան, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,06 սմ[1] | |
Քաշ | 100 կգ | |
Դպրոց | Էվերեթի ավագ դպրոց (Լենսինգ, Միչիգան) | |
համալսարան | Միչիգան սթեյթ (1977–1979) | |
Դրաֆթի տարի | 1979 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին | |
Դրաֆթ ակումբ | Լոս Անջելես Լեյքերս | |
Կարիերայի պատմություն | ||
Որպես բասկետբոլիստ՝ Լոս Անջելես Լեյքերս (1979–1991, 1996) Որպես մարզիչ՝ Լոս Անջելես Լեյքերս (1994) | ||
Կարիերայի ցուցանիշներ | ||
17 707 միավոր (19,5 մ/խ) 6559 անդրադարձ (7,2 ա/խ) 10 141 փոխանցում (11,2 փ/խ) |
1996 թվականին Ջոնսոնը ընդգրկվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության 50 մեծագույն խաղացողների ցանկում, իսկ 2002 թվականին՝ Բասկետբոլի Փառքի Սրահ։ 2007 թվականին ընտրվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության ամենալավ պաշտպան-խաղացողը ԵՍՊՆ-ի տարբերակով[7]։ Նրա ընկերությունը և հակամարտությունը Լարրի Բըրդի հետ մտել են պատմության մեջ որպես ամենահետաքրքիր դիմակայություն։ Կարիերան ավարտելուց հետո Ջոնսոնը հանդես է եկել որպես ՁԻԱՀ-ի[1][8] դեմ մարդիկ[9], զբաղվել է ձեռնարկատիրությունով, բարեգործությամբ, աշխատել որպես հաղորդավար։