Մեր թվարկություն
From Wikipedia, the free encyclopedia
Մեր թվարկությունը կամ Քրիստոնեական թվարկություն, որը ներկայացվում է մ.թ. կամ Ք.հ. հապավումներով, Anno Domini ժամանակաշրջանի այլընտրանքային տարբերակն է («Քրիստոսի տարի», կրճատ՝ մ.թ.)։ Մ.թ.ա.-ն հապավվում է «Մեր թվարկությունից առաջ» (կա նաև «Քրիստոսից առաջ» տարբերակը, որը հապավվում է Ք.ա.) արտահայտությունը։ Մ.թ. և մ.թ.ա. նշանակումներն օգտագործում են Քրիստոնյա վանական Դիոնիսիուս Էքսիգուուսի 6-րդ դարում ներկայացված տարեգրության համակարգը, որը սկիզբ դրեց Anno Domini նշանակմանը։ Նշանակումը՝ արձանագրելով Հիսուս Քրիստոսի կյանքի սկիզբը որպես ելակետային թվական։ Ոչ մի տարեգրության մեջ չի մտնում զրո թվականը, իսկ երկու թվարկությունները (մ.թ., մ.թ.ա. և Ք.ա, Ք.հ.) թվային արժեքով հավասար են. Այդպես՝ «մ.թ. 2015 թ.» համընկնում է «Ք.հ. 2015 թ.»-ի հետ, իսկ «Մ.թ.ա. 400 թ.» համընկնում է «Ք.ա. 400 թ.»-ի հետ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Մեր թվարկություն» արտահայտությունը կարելի է գտնել 1708 թվականից անգլերենով, ու արմատներով գնում էր դեպի լատիներեն կիրառությունը Եվրոպայի քրիստոնյաների կողմից 1615 թվականին, որպես vulgaris aerae, ու դեպի 1635 թ.-ը որպես անգլերենով Vulgar Era: Այդ ժամանակներում բոլոր արտահայտություններն օգտագործվում էին զուգահեռ «Քրիստոնեական թվարկություն»-ի հետ, իսկ «vulgar» բառը նշանակել է ավելի ճիշտ «հասարակ, նորմալ, կամ ոչ-կայսերական», քան «կոպտորեն անպատշաճ»։
«Մ.թ.» հապավման կիրառությունը ներկայացրել են հրեա գիտնականները 19-րդ դարի կեսին։ 20-րդ դարի վերջից մ.թ. ու մ.թ.ա.-ն տարածում գտան գիտական գրականության մեջ ու հիմնականում միտում ունեն շեշտել ոչ-քրիստոնյաների հանդեպ հանդուրժողականություն ու/կամ ուշադրությունը։
Գրիգորյան օրացույցն ու նրա հետ կապված տարեգրության համակարգն այսօր աշխարհում ամենատարածված օրացույցի համակարգն է։ Տասնամյակներով այն եղել է համընդհանուր չափանիշ, որը ճանաչել են միջազգային կառույցները՝ ինչպիսիք են ՄԱԿ-ն ու Համաշխարհային փոստային միությունը։
Մ.թ. և մ.թ.ա. հապավումներն օգտագործել են որոշ հեղինակներ ու հրատարակություններ, ցանկանալով լինել չեզոք կամ ուշադիր դեպի ոչ-քրիստոնյաները, քանի որ այն չի օգտագործում Հիսուսի կրոնական տիտղոսներից ոչ մեկը («Քրիստոս», «Դոմինուս» (նշանակում է «Աստված»), որոնք օգտագործվում են Ք.ա ու Ք.հ. հապավումներում. Նաև այն չի տալիս քրիստոնեական հավատքին թաքնված արտահայտություն, որ Հիսուսը Քրիստոսն էր։
Մեր թվարկության արտահայտության կիրառության հակառակորդների տված պատճառներից է այն, որ ընտրողական է, ինչպես և արևմտյան օրացույցի այլ տարրեր ունեն արմատներ կրոնական տարբեր համակարգերից օրինակ՝ հունվարը կոչված է Յանուսի անունով)։ Նրանք պնդում են, որ դրա պորպագանդան աշխարհականացման, հակագերբնականության, կրոնական բազմազանականության ու քաղաքական շիտակության արդյունք է։