Սլովակիայի վարչական բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Սլովակիայի երկրամաս (սլովակերեն` Kraje v Slovensku), Սլովակիայի Հանրապետության առաջին մակարդակի վարչատարածքային միավոր, որը ձևավորվել է 1949 թվականին։ Շատ անգամներ այս վարչատարածքային միավորները վերանվանվել են, սակայն այդ ամենը վերացվեց 1990-1996 թվականներին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներկայումս Սլովակիան վարչականորեն բաժանված է ութ երկրամասերի, որոնց մեջ է մտնում նաև մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող Բրատիսլավայի երկրամասը։
Երկրամասերը նաև համարվում են Եվրոպական Միության երկրորդ մակարդակի վարչա-տարածքային միավոր։
Երկրամասերը Սլովակիայում իրենց հերթին բաժանված են շրջանների։ Սլովակիայի Հանրապետությունը ներկայումս ունի 79 շրջան։