Օգոստոս
հուլյան և գրիգորյան օրացույցներում ութերորդ ամիսը / From Wikipedia, the free encyclopedia
Օգոստոս, տարվա ութերորդ ամիսն է, ունի 31 օր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օգոստոս (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մեր թվարկությունից 56 տարի առաջ Հուլիոս Կեսարի հրամանով կատարված օրացույցի բարեփոխումից հետո փետրվարը դարձավ երկրորդ ամիսը և ուներ 29 օր։ Հետագայում ամիսներից մեկը ի պատիվ Հուլիոս Կեսարի կոչվեց Հուլիս, իսկ դրան հաջորդող օգոստոս ամիսն էլ՝ հռոմեական Օկտավիանոս կայսեր պատվին, որը հետագայում ստացավ «օգոստոս» տիտղոսը (նշանակում է՝ վսեմաշուք)։
Բայց օգոստոսն ուներ միայն 30 օր, իսկ հուլիսը՝ 31։ Մի բան, որ ընդգծում է Կեսարի գերազանցությունը Օգոստոս կայսեր նկատմամբ։ Որոշվեց մեկ օր վերցնել փետրվարից և ավելացնել օգոստոս ամսվա օրերի թվին։
Պատմական Հայաստանում օգոստոսը եղել է տարվա առաջին ամիսը և կոչվել է նավասարդ։