Ելք (կուսակցությունների դաշինք)
From Wikipedia, the free encyclopedia
«ԵԼՔ» դաշինք, քաղաքական դաշինք Հայաստանում։ Դաշինքը ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերի 12-ին[1]՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ստորագրած համաձայնագրով։ Դաշինքը 9 պատգամավորով ներկայացված է եղել Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովում[2][3]։ Դաշինքը փաստացի լուծարվել է 2018 թվականի նոյեմբերին, երբ անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը որոշեց առանձին գնալ խորհրդարանական ընտրություններին[4]։
Արագ փաստեր «Ելք» դաշինք, Տեսակ ...
«Ելք» դաշինք | |
---|---|
«Ելք» դաշինքի պատկերանիշ | |
Տեսակ | դաշինք |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Էդմոն Մարուքյան Նիկոլ Փաշինյան Արամ Զ. Սարգսյան |
Կարգախոս | «Ելք կա» |
Հիմնադիր | «Լուսավոր Հայաստան» կուսակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն «Հանրապետություն» կուսակցություն |
Հիմնադրված | Դեկտեմբերի 12, 2016 |
Լուծարված | նոյեմբեր, 2018 (փաստացի) |
Գաղափարախոսություն | Ազատականություն Եվրոպամետություն |
Պաշտոնական գույն(եր) | Նարնջագույն |
Շտաբ | Հայաստան |
ՀՀ Ազգային ժողով | 9 / 105 |
Երևանի քաղաքապետարան | 14 / 65 |
Փակել