Աբխազիայի վարչական բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Խորհրդային ժամանակներից Աբխազական ԻԽՍՀ-ի տարածքը բաժանված է եղել 6 շրջանների (աբխազերեն՝ араион), որոնք ստացել էին վարչկենտրոնների անվանումները՝ Գագրայի, Գուդաութի, Սուխումի, Օչամչիրա, Գուլրիպշի և Գալի շրջաններ։ Նույն բաժանումը դե յուրե մնացել է վրացական փաստաթղթերում։
Իսկ հենց Աբխազիայի Հանրապետությունում հիմա գոյություն ունի 7 շրջան՝ 6 նշվածը և Թքուարչալի շրջանը, որը կազմված է եղել 1995 թվականին Օչամչիրայի և Գալիի շրջանների տարածքներից։