Աբխազերեն
From Wikipedia, the free encyclopedia
Աբխազերեն (աբխ.՝ аԥсуа бызшәа [apʰswa bɨzʃʷa], аԥсшәа [apʰsʃʷa], վրաց.՝ აფსუა ბჷზშоა), աբխազների լեզուն, տարածված է Աբխազիայում և Թուրքիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում (Հորդանան, Սիրիա, Իրաք), Ռուսաստանում և Արևմուտքում։ Պետական լեզու է Աբխազիայում։ Ցեղակից է աբազերեն, ադիգերեն (չերքեզերեն) և ուբիխերեն (մահացած լեզու) լեզուներին։ Մտնում է իբերա-կովկասյան ընտանիքի աբխազա-ադըղեական խմբի մեջ։ Աբխազերենն ունի բազմահամադրական կառուցվածք, որը հանդիպում է ստորոգյալի կազմի մեջ և բայական բարդ համակարգ։ Հոլովները քիչ են, առատ են բաղաձայնները։ Գրության ստեղծման փորձեր իրականացվել են 19-րդ դարի 60-ական թվականներից սկսած։ Գիրը 1924 թվականից սկսած լատինական է, 1938 թվականից՝ վրացական, իսկ 1954 թվականից՝ կիրիլիցայի հիման վրա[4]։
Արագ փաստեր Աբխազերեն Аԥсуа бызшәа, аԥсшәа, Տեսակ ...
Աբխազերեն Аԥсуа бызшәа, аԥсшәа | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Աբազգի լեզուներ և աբխազա-ադըղեական լեզուներ[1] |
Երկրներ | Աբխազիա (Վրաստան) Ռուսաստան Հորդանան Սիրիա Թուրքիա Իրաք |
Պաշտոնական կարգավիճակ | Աբխազիա Վրաստան՝ Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն |
Խոսողների քանակ | 190 110 մարդ (2015)[2] |
Լեզվակիրների թիվը | 117 350[3] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի |
Դասակարգում | Հյուսիսկովկասյան վերնաընտանիք (համընդհանուր ճանաչված չէ) |
Գրերի համակարգ | կիրիլիցա |
IETF | ab |
ԳՕՍՏ 7.75–97 | աբխ 010 |
ISO 639-1 | ab |
ISO 639-2 | abk |
ISO 639-3 | abk |
Աբխազերենի տարածվածությունը | |
Abkhazian language Վիքիպահեստում |
Փակել