Աբոն
From Wikipedia, the free encyclopedia
Աբոն, ինդոնեզական խոհանոցի ուտեստ, որն իրենից ներկայացնում է փոքր, փաթիլանման կտորներ՝ պատրաստված սովորաբար՝ մսից, հավի մսից, ձկից, ծովամթերքներից կամ ավելի հազվադեպ որոշ բուսական արտադրանքներից, տապակած համեմունքներով բուսական յուղով` կոկոսի կաթի հավելումով։ Ամենից հաճախ դրա հումքն է հանդիսանում տավարի միսը. երկրի քրիստոնեական շրջաններում խոզի միսը նույնպես տարածված է այս հատկությամբ։
Կարող է ծառայել որպես թեթև խորտիկ, սակայն ավելի հաճախ օգտագործվում է որպես լրացուցիչ բաղադրիչ կամ խավարտ այլ ուտեստների՝ խաշած բրնձի, բուբուր այամի, նասի գորենգի, լապշայի, օմլետների, ինչպես նաև թխվածքների կամ էլ արեմ-արեմի միջուկի համար։
Արտադրվում է ինչպես տանը, այնպես էլ արդյունաբերականորեն։ Այն տարածված է Ինդոնեզիայի տարբեր շրջաններում, բայց առավել կարևոր դեր է խաղում ճավայական խոհանոցում։