From Wikipedia, the free encyclopedia
Համեմունքներ (ռուս.՝ припра́вы, անգլ.՝ condiment), համեմունքները սուր հոտ և համ ունեցող թարմ ու չորացրած բույսերի ծաղիկներն են, տերևները, սերմերը, պտուղները և դրանցից պատրաստված հեղուկները, մածուկներն ու փոշիները։ Համեմունքային բույսերի սուր հոտն ու զանազան բուրմունքները պայմանավորված են այդ բույսերի տարբեր օրգաններում պարունակվող եթերայուղերով։
Ենթատեսակ | համեմունք |
---|---|
Հիմնական | անուշաբույր բույս |
Spices Վիքիպահեստում |
Համեմունքներն օգտագործվում են խոհարարության, սննդի արդյունաբերության (պահածոներ, հրուշակեղեն, հացաբուլկեղեն, լիկյոր, օղի և այլն), օծանելիքի արտադրության և բժշկության մեջ։ Կերակուրների և պահածոների համար օգտագործում են սոխ, սխտոր, համեմ, ռեհան, մանանեխ, թարխուն, անանուխ, սև, սպիտակ, կարմիր ու բուրավետ պղպեղներ, դափնու տերև և այլն։ Ըմպելիքների, մուրաբաների, հրուշակեղենի, հացաբուլկեղենի պատրաստման համար օգտագործում են դարչին, մեխակ, կոճապղպեղ (իմբիր), հիլ, անիսոն, վանիլ, մշկընկույզ, սև սոնիճ և այլն։ Պանրի որոշ տեսակների խառնում են ուրց, թարխուն, սոխ, սոխուկ և այլ բանջարներ։ Համեմունքների շարքին են դասվում նաև աղանյութերը, գլիկոզիդները և այլն։ Համեմունքներն ախորժաբեր են և նպաստում են մարսողությանը։
Համեմունքային բույսերը տարածված են գրեթե ամբողջ աշխարհում, սակայն առավել արժեքավոր են արևադարձային երկրներում աճողները (մեծ մասամբ՝ ծառեր)։ Դրանցից են դարչինը, մեխակը, մշկընկույզը, վանիլը, հիլը, բուրավետ ու սև պղպեղները և այլն։ Հնագույն ժամանակներից դրանք մշակվել են նաև Հայաստանում. տարածված համեմունքային բույսերից են թարխունը, կորթինը, ռեհանը, նեխուրը, համեմը, քեմոնը, քրքումը, սամիթը, անանուխը, մաղադանոսը, մանանեխը, կծվիչը, սոխը, սխտորը, ուրցը և այլն։
Խոտեր ու համեմունքներ.
Սա անծանոթ համեմունք չէ։ Այն կարմիր պղպեղն է։
Համեմունքների գլոբալ արտադրողներից առաջատար երկիր է համարվում Հնդկաստանը (անգլ.՝ spices):
Դասակարգում | Երկիր | 2010 | 2011 |
---|---|---|---|
1 | Հնդկաստան | 1,474,900 | 1,525,000 |
2 | Բանգլադեշ | 128,517 | 139,775 |
3 | Թուրքիա | 107,000 | 113,783 |
4 | Չինաստան | 90,000 | 95,890 |
5 | Պակիստան | 53,647 | 53,620 |
6 | Իրան | 18,028 | 21,307 |
7 | Նեպալ | 20,360 | 20,905 |
8 | Կոլումբիա | 16,998 | 19,378 |
9 | Եթովպիա | 27,122 | 17,905 |
10 | Շրի Լանկա | 8,293 | 8,438 |
— | Համաշխարհային | 1,995,523 | 2,063,472 |
Source: UN Food & Agriculture Organization[2] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.